Ալիև ընտանիքի անշարժ գույքի քարտեզը. լուսանկարներ
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը People in Need կազմակերպության օժանդակությամբ հրապարակել է քարտեզ, որտեղ երևում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի՝ Ադրբեջանից գողացած փողերով ձեռք բերված շքեղ անշարժ գույքը:
Քարտեզից պարզ է դառնում, որ Ալիևի ընտանիքը մեծաքանակ անշարժ գույք ունի Դուբայում, Թբիլիսիում, Ստամբուլում, Մոսկվայում, Կառլովի-Վարիում, Պրահայում, Լոնդոնում:
