Ի՞նչ է նշանակում համեմատվել Քրիստոսի հետ.գիտե՞ք Ավանի հոգեբուժարանում ինչքան «Փաշինյաններ» կան. Միհրդատ Մադաթյան (video)
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ելույթներըը Իտալիայում պոպուլիզմի հերթական դրսևորումներն էին. «Նիկոլ Փաշինյանին այնքան հաճախ են ասել, որ ինքը փրկիչ է, որ Փաշինյանն ինքն է սկսել իրեն նույնացնել Քրիստոսի հետ։ Արդյունքում՝ իր ելույթի ժամանակ նա փաստորեն իրեն նույնացնում էր Քրիստոսի հետ։ Այստեղ, իհարկե, խոսքը բարերարի քարոզչության եւ «ասֆալտին փռելու ու պատերով տալու» միջեւ հակասության մասին է, բայց հասարակությունը դրա առջեւ աչք է փակում, ինչպես վարչապետն ինքն է սիրում ասել, եւ կարծում ենք, որ «ասֆալտին փռելը» բարության ինքնատիպ դրսեւորում է, որն այսօրվա դրությամբ իրականացնում է վարչապետը։ Բայց ոչինչ։ Նման բարությանը մենք էլ կսովորենք»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
