Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ամսական 100,000 դոլար է հատկացնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման և ԼԳԲՏ համայնքի քարոզին ուղղված աշխատանքների իրականացման համար (տեսանյութ)

Ըստ Alternativ.am-ի հավաստի տեղեկությունների` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ուղղված քարոզչության աշխատանքներով զբաղված են նաև արտախոհրդարանական որոշակի ուժեր։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի որդի Դավիթ Տեր-Պետրոսյանին, ո՛վ ոչ ավել և ո՛չ պակաս ամսական 100,000 ամերկյան դոլար է հատկացնում տխրահռչակ կոնվենցիայի վավերացման և ԼԳԲՏ համայնքի քարոզին ուղղված աշխատանքների իրականացման համար։ Սակայն այդ աշխատանքները չեն սահմանափակվում միայն Դավիթ Տեր-Պետրոսյանի անձով․ այդտեղ գործում են այնպիսի հանրային դեմքեր, ինչպիսիք են ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, ներկայիս կառավարության ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և այլք։

Մեզ հասած տեղեկություններով վերջիններս մոտ ապագայում պատրաստվում են բացել գրասենյակներ, որտեղ արդեն կնդգրկվեն և քարոզչական աշխատանքներ կտանեն տարբեր արևմտյան ուժերի կողմից ներդրված մանր ու միջին դեմքեր։ Հայտնի է նաև, որ նույն Արմեն Մարտիրոսյանը պատրաստվում է աշխատություն հրապարակել, որտեղ նշվելու են այն դրական կողմերը, որոնք ի հայտ կգան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ պետական բարձր հովանավորության պայմաններում, իսկ այս ամենի լուսաբանումն ու փիառը իրականացնելու է Հովհաննես Մովսիսյանը լրատվականների միջոցով։

Մենք չկարողացանք պարզել՝ ինչքան աշխատավարձ են ստանում սույն մարդիկ, սակայն այն հանգամանքը, որ վերջիններս պարբերաբար հանդիպում են՝ փաստ է։ Վերջերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ սույն մարդիկ հանդիպել են և երկար քննարկումներ ունեցել։

Ստամբուլյան կոնվենցիայի աջակիցների դաշինքի այս կարկառուն ներկայացուցիչներից Վահե Գրիգորյանը կենաց և մահու պայքար է մղում՝ ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվելու համար, սույն կոնվենցիայի վիճահարույց կետերը ՍԴ-ով անցկացնելու համար։ Իսկ այդ պայքարը օժանդակվում է թե՛ պետական ապարատի կողմից, թե՛ արևմտյան կասկածելի ուժերի։

Ներկայումս մենք աշխատանքներ ենք տանում՝ պարզելու համար, թե այդ 100,000 դոլարից ինչքան աշխատավարձ է ստանում Վահե Գրիգորյանը։

Հարց է առաջանում՝ ո՞ւր կորան 90-ականներին թալանված ու մսխված միլիարդավոր դոլարները և մեկ այլ հարց է՝ ով է դրանք տնօրինում։

 

դիտվել է 6156 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am