«2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրվեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը։ Դրանով սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների բանկային, ապահովագրական և արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները և կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների և ստանդարտների վրա: Ներդաշնակեցումն իրականացվելու է մինչև 2025 թվականը՝ «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության մեջ ամրագրված ուղղություններով:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման առաջնահերթությունը նրանում է, որ եթե մարդիկ զբաղվում են բիզնեսով, ծառայություններ են մատուցում և այլն, ապա անպայմանորեն պետք է սպասարկվեն բանկային կամ ֆինանսական շուկայի նույն գործիքներով, անկախ այն բանից՝ Հայաստանում են, Ռուսաստանում, թե ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրում։ Դրանից բխում է մեկ այլ կարևոր բան, որի մասին վերջերս բարձրաձայնվել է Մոսկվայում՝ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի ժամանակ, թե ինչու մինչև հիմա Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում մասնակցել ՌԴ-ում պետական գնումներին կամ հակառակը։ «Այս հարցերը ցույց են տալիս, որ իրականում կան խոչընդոտներ, չնայած թղթի վրա գրված է, որ ամեն ինչ լուծված է։ Այստեղ անելիք կա թե օրենսդիր, թե գործադիր մարմինների համար»,- պարզաբանեց պատգամավորը։
Համաձայնագրի վավերացման հարցը կքննարկվի հանձնաժողովի նոյեմբերի 25-ի նիստում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը