Տարեվերջյան գործուղումներն ու արձակուրդները սկսված են. ով որտեղ է մեկնել

Ժողովուրդը գրում է.Շատ հաճախ լինում են իրավիճակներ, երբ այս կամ այն նախագծի ընդունման պարագայում խորհրդարանում պատգամավորները կանգնում են փաստի առջեւ: Մեկ այլ դրվագ եղավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ ընտրելու ժամանակ: Բանն այն է, որ Ազգային ժողովի ղեկավարությունից քվեարկության ժամանակ դահլիճում ներկա էր միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ, բնականաբար, չէր կարող նիստը վարելը թողնել եւ գալ քվեարկության, ուայդպես էլ նա չմասնակցեց քվեարկությանը:

Առհասարակ, սա առաջին դեպքը չէ, երբ այդպիսի խնդիրներ են առաջանում,օրեր առաջ էլ պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Սակայն հետաքրքիր է, որ բացակայող պատգամավորները իրենց քվեարկության մասին գրավոր որեւէ տեղեկություն էլ չէին թողել:

Նոյեմբերի 12-ին մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում նկատելի էր պատգամավորների բացակայությունը, քանի որ գործուղման մեկնած պատգամավորները շատ են: Եվ այսպես, նոյեմբերի 11-16-ը Վաշինգտոն գործուղման էին մեկնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, բարեկամական խմբի անդամներ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը: Գրեթե նույնօրերին` նոյեմբերի 11-15-ը, Նայրոբի են գործուղված եղել ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը:


Նոյեմբերի 15-18-ը Մինսկ է գործուղված եղել պատգամավոր Վահագն Հովակիմյանը. նա հանդիսանում է նաեւ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ եւ երեկ վերադառնալով գործուղումից` այսօր արդեն անցել էր իր պարտականությունների կատարմանը: Նոյեմբերի 12-13-ը` Փարիզ, ապա նոյեմբերի 14-15-ը Բեռլին է գործուղված եղել Ռուբեն Ռուբինյանը: Իսկ, ահա, երեկ գործուղման են մեկնել Բաբկեն Թունյանը,ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, Արտակ Մանուկյանը, ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ այս օրերին ԱՄՆ-ում են գտնվում նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը, «Իմ քայլ»-ից Լիլիթ Ստեփանյանը: Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ պաշտոնական կայքում նրանց գործուղման մեկնելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ, եւ ԱՄՆ-ում գտնվելուու տարբեր հանդիպումների վերաբերյալ կարելի էր պատկերացում կազմել եւ տեղեկանալ միայն սոցիալական ցանցերում նրանց կողմից արվող գրառումներից կամ լուսանկարներից: Եվ հենց այսպիսի շատ գործուղումներն են պատճառ լինում, որ այդքան բացակաների հետ մեկտեղ լինում են դեպքեր, երբ քննարկումներն անցնում են կիսադատարկ դահլիճներում:


Հետաքրքիր է, որ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ գործուղումներին զուգահեռ մեկ այլ պատկեր է գործադիրում: Մասնավորապես, կառավարության անդամները ոչ միայն գործուղումների են մեկնում, այլ նաեւ արձակուրդ: Օրինակ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նախարարների հետ մեկնել է գործուղման Իտալիա, Բելգիա էլ մեկնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը: Գործուղման տրամադրություններին զուգահեռ գործադիրում նաեւ արձակուրդային տրամադրություններ են:

Եվ այսպես, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ արձակուրդում կլինի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, դեկտեմբերի 2-4-ը ներառյալ արձակուրդում կլինի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը նոյեմբերի 20-26-ը ներառյալ կլինի չվճարվող արձակուրդում, իսկ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ն էլ արդեն վճարվող արձակուրդում կլինի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:


Իհարկե, այստեղ թե՛ պատգամավորների, թե՛ կառավարության անդամների գործուղումները չեն սահմանափակվի եւ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ տարեվերջ է, ու կան կիսատ գործեր, առաջիկայում այլ գործուղումների էլ կարող ենք սպասել:

դիտվել է 596 անգամ
Լրահոս
Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում Ուրիշ բառ չասեմ, որ չասե՛ք՝ հայհոյում ես․ Գառնիկ Իսագուլյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, չես սարսափու՞մ քո դաժանությունից․ արցախցու անկեղծ խոսքը (video) 3 բնակարան, հողամաս, դրամական միջոցներ․ ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը. Արմլուր «Տնտեսական ցեղասպանություն» կենսաթոշակառուի համար. Հրայր Կամենդատյան Ձեր մարդիկ պառակտու՞մ են ընդդիմադիր դաշտը. Հարց` Սերժ Սարգսյանին (video) Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Դուք ո՞նց եք տժժում․ որդի՛ս, ես չեմ լռելու․ անհետ կորածի մայր (video) Անգիր արեք՝ Ղ, ԻսաՂուլյան. Աննա Ծառուկյան (video) Վկաները հրաժարվեցին ցուցմունք տալ Վարդան Ղուկասյանի դեմ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am