Սերժ Սարգսյանը խոսեց. Նա նահանջել է իր տված առաջին գնահատականից

«168 ժամ» թերթը գրում է. «Զագրեբում ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը, ի վերջո, խոսել է՝ քաղաքական գնահատական տալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, ղարաբաղյան կարգավորմանը, ինչպես նաեւ՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը որոշակի նահանջել է իշխանափոխությանն անցյալ տարի իր տված առաջին գնահատականից, թե՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Նա նշել է իր գլխավորած կառավարության կարեւոր գործառույթը հեղափոխական գործընթացների ընթացքում՝ ընդգծելով, որ հեղափոխության «թավշյա» բնույթը մեծամասամբ պայմանավորված էր իրենց վարքով, քանի որ հիմնական նպատակը մարդկային զոհերից խուսափելն էր եւ երկիրը ցնցումներից զերծ պահելը. «Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, եւ պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից»:

Սերժ Սարգսյանը նաեւ տալիս է երկրում վերջին 1,5 տարվա ընթացքի բավական կոշտ գնահատականը՝ արտաքին եւ ներքին քաղաքականության բնագավառներում էական զարգացումների բացակայությունը, ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի նկատմամբ հարձակումները, լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները, դատարանների անկախության սպառնալիքները։ Վերջին խնդիրների բարձրաձայնումը ԵԺԿ համագումարին կարեւոր է նրանով, որ այս կուսակցությունն ունի ամենախոշոր ֆրակցիան Եվրոպայի խորհրդում, մինչդեռ Հայաստանը նույնպես ԵԽ անդամ է եւ ունի որոշակի պարտավորություններ այս կազմակերպության առաջ, մասնավորապես, արդար դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության բնագավառներում։

«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:

Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների եւ ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը եւ ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի:
Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել:

Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում»,- ասել է նա:

Երրորդ նախագահը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության հաջողության մեջ մեղավոր է նաեւ իր կառավարության վարած քաղաքականությունը, սակայն նա այդ խնդիրներն ու բացթողումները բացատրում է նրանով, որ իրենց համար առաջնայինը եղել են անվտանգության եւ խաղաղության խնդիրները, ինչի պատճառով այլ ոլորտներն աչքաթող են արվել, եւ այս առիթով հնչեցնում է նաեւ այն մարդկանց մտահոգությունները, ովքեր իրեն մեղադրում են «իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»։ «Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաեւ մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային եւ կենսական են եղել անվտանգության եւ խաղաղության հարցերը, եւ այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը, թերեւս, գիտակցում է, որ ԵԺԿ-ն կարող է որոշակի դեր խաղալ նաեւ ղարաբաղյան կարգավորման գործում, եւ այդ պատճառով բարձրաձայնում է իր մտահոգությունները՝ բանակցային գործընթացի ներկա փուլի խնդիրների հետ կապված։ Թեեւ արտաքնապես ուղիղ չեն արտահայտվում ներկա ընթացքի բանակցային կնճիռները, սակայն երկրորդային աղբյուրներից եկող որոշ ակնարկներ հուշում են, որ լուրջ խնդիրներն են ահագնանում այս ասպարեզում, եւ Սերժ Սարգսյանը Բաքվին հայտարարում է, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Այս հայտարարությունը վաղուց ենք սպասում լսել Հայաստանի ներկա իշխանություններից, սակայն Նիկոլ Փաշինյանն այն չի արտասանում։

«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել եւ սպառնալ Արցախին եւ Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

Իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանը խնդրանքով դիմել է ԵԺԿ համագումարի մասնակիցներին՝ արագացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ ասելով. «Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա: 2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում Ուրիշ բառ չասեմ, որ չասե՛ք՝ հայհոյում ես․ Գառնիկ Իսագուլյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, չես սարսափու՞մ քո դաժանությունից․ արցախցու անկեղծ խոսքը (video) 3 բնակարան, հողամաս, դրամական միջոցներ․ ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը. Արմլուր «Տնտեսական ցեղասպանություն» կենսաթոշակառուի համար. Հրայր Կամենդատյան Ձեր մարդիկ պառակտու՞մ են ընդդիմադիր դաշտը. Հարց` Սերժ Սարգսյանին (video) Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Դուք ո՞նց եք տժժում․ որդի՛ս, ես չեմ լռելու․ անհետ կորածի մայր (video) Անգիր արեք՝ Ղ, ԻսաՂուլյան. Աննա Ծառուկյան (video) Վկաները հրաժարվեցին ցուցմունք տալ Վարդան Ղուկասյանի դեմ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am