Ով կարող է բացատրել՝ ի՞նչ է առաջարկել Փաշինյանը՝ Ալիևին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է անցկացրել ռուս լրագրողների համար, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ ընդգծելով, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար:

«Եթե Ադրբեջանի նախագահը հանդես գա նույնպիսի հայտարարությամբ, ապա դա կնշանակի, որ մենք հնարավորություն ունենք բանակցային գործընթացում գրանցել իրական բեկում»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ իրավիճակն այլ կլիներ, եթե բոլորի համար ընդունելի լուծումներ լինեին, բայց առայժմ այդպիսիք չկան: Փաշինյանը նաև ընդգծել է, որ իր կողմից առաջարկված բանաձևը տարբերվում է իր նախորդների հակամարտության կարգավորման տարբերակից, և խորհուրդ է տվել կարգավորման իր տեսլականը չկապել նախկին նախագահների՝ ղարաբաղցիներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իր վերաբերմունքի հետ:

Ահա, կրկին Փաշինյանը վստահեցնում է, որ կարգավորման հարցում իր տարբերակը տարբերվում է նախորդներից: Նա այս մասին արդեն երկրորդ անգամ է հայտարարում, մի անգամ էլ նա նշել էր, թե ինքը սկսում է իր կետից, ոչ թե Սերժ Սարգսյանի:

Բայց ո՞րն է Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը... Հարցը սրանում է: Դա ոչ ոք չգիտի:

Իրապես, խառնաշփոթ է Փաշինյանի պատկերացումներում: Մեկ նա հայտարարում է, թե բոլոր բանակցություններում օրինակ բարձրացնում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցը, այսինքն՝ սահմանային միջադեպերի վերահսկողության հարցը, որ սրվեց 2016թ. ապրիլյան պատերազմից հետո:
Ապա նա հայտարարում է, թե իր «կետը ունի»:

Իր կետում, Փաշինյանն ունի՞ Արցախի ինքնորոշման սկզբունքը...

Զոհրաբ Մնացականյանն անվերջ հայտարարում է, թե Հայաստանի համար առաջնահերթ է Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը: Բայց չեն բացվում փակագծեր՝ ինչպե՞ս, ինչ սկզբունքներով:

Կամ՝ ո՞վ ասաց, որ դրանք նորամուծություն են հայկական կողմի համար և նախկինում այդ հարցերը դրված չեն:

Հիմա Փաշինյանն ասում է՝ «իր առաջարկած բանաձևը»: Ընդամենը օրեր առաջ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակն ասաց, որ կոնկրետ փաստաթուղթ չի քննարկվում: Հիմա՝ Փաշինյանն ասում է՝ «իր առաջարկած բանաձևը»:

Որևէ մեկն, առհասարակ, կարո՞ղ է բացատրել՝ ո՞րն է հայկական կողմի բանաձևը:

Հետևաբար, ո՞վ կարող է բացատրել՝ ի՞նչ է առաջարկել Փաշինյանը՝ Ալիևին, բացի այն հրապարակային հայտարարությունից, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Թամար Բագրատունի

դիտվել է 1774 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am