Ռուսները, փաստորեն, դժգոհ են հեռացել Երևանից. Փաշինյանի բացահայտումը

Մոսկվան ու Երևանը չեն կարող գործել միմյանց դեմ, քանի որ նրանք ռազմավարական գործընկերներ են, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը:

«Այդպիսի բան չի կարող լինել, որ մենք ցանկանանք վնասել Ռուսաստանին: Համենայն դեպս դա մեր պատկերացումն է ռազմավարական գործընկերության մասին… Մենք չենք կարող ոչ մի տեղ և երբեք գործել միմյանց դեմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում բացված կենսաբանական լաբորատորիաները կարող են գործել Ռուսաստանի դեմ: Փաշինյանը նաև նշել է, որ այդ լաբորատորիաները, թեև ստեղծվել են ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ, բայց այսօր Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն են:

«Ոչ մեկ դրսից առանց մեր երկրի իշխանության ներկայացուցիչների թույլտվությամբ չի կարող ներթափանցել այդ օբյեկտների տարածք»,- ասել է նա: Փաշինյանը նաև խոսել է այն մասին, թե ինչու Լավրովի՝ երևանյան այցի ժամանակ չի ստորագրվել նախատեսվող հուշագիրը, որով թույլատրվում էր ռուս մասնագետների մուտքը լաբորատորիաներ:
«Մենք Ռուսաստանի հետ ունեինք պայմանագրի նախագիծ, մենք պատրաստ էինք այն ստորագրել, բայց ռուս գործընկերները որոշեցին դրա վրա էլի աշխատել: Կաշխատենք դրա շուրջ, ու երբ երկու կողմերն էլ համաձայն կլինեն՝ կստորագրենք»,- ասել է Փաշինյանը:

Փաստորեն, Լավրովի վերջին այցի ժամանակ, Հայաստանում բացված կենսաբանական լաբորատորիաների շուրջ հուշագիր չի ստորագրվել: Նշանակում է, մնում են չհամաձայնեցված հարցեր:

Ըստ ամենայնի, ռուսական կողմին ինչ-որ հարցեր դեռ չեն բավարարում, նրանք ձգտում են մեծ լիազորություններ ստանալ հայկական կողմից: Կարելի է ուրեմն եզրակացնել, որ ռուսական կողմը Լավրովի վերջին հանդիպման ժամանակ Երևանից դժգոհ են հեռացել:
Միևնույն ժամանակ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար մինչև 2020թ. գարուն չի բարձրանա. «Ռուսական գազի գինը մինչև գարուն չի բարձրանա»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այդ հարցի քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է լինի այնպիսին, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Այսինքն, այս հարցում ևս՝ առայժմ վերջնական որոշում չկա, և գարնանը սակագները կարող են փոփոխվել:

Փոխարենը Փաշինյանի կողմից կան միայն հավաստիացումներ, թե որքան լավն են հայ-ռուսական հարաբերությունները: Նա առիթ բաց չի թողնում Ռուսաստանի ուղղությամբ ռևերանսներ անել:

Թամար Բագրատունի

դիտվել է 7444 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am