Պուտինի և թիմի «գաղտնի» կարծիքը

Ռուսաստանի Առաջին ալիքի ամենահեղինակավոր «Պոզներ» ծրագրի եթերում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն ու նրա հյուրը՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, քննարկել են ղարաբաղյան հակամարտության թեման։

Պոզները հիշեցրել է, որ վերջերս Ղարաբաղ կատարած այցի պատճառով Զատուլինին կոշտ քննադատել են Ադրբեջանում։ Նա հարցրել է, թե ինչպես է ռուսաստանցի պատգամավորը տեսնում խնդրի կարգավորումը։

Կոնստանտին Զատուլինը պատասխանել է, որ իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի խնդրին վաղուց է ձևավորվել, ինքը խորապես համոզված է, որ այս հակամարտությունը հնարավոր է լուծել. - «Այս որոշման հիմքը փոխզիջումն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի երկիր չի ճանաչում, բայց այն գոյություն ունի և ապրում է: Եվ ես ուզում եմ Ձեզ ասել, որ Ղարաբաղը երբեք չի համաձայնի որևէ ձևով, նույնիսկ ֆորմալ վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ», - նկատել է Զատուլինը։

Ըստ նրա, նույնիսկ այն պահին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Ադրբեջանի ճանաչումը նախկին սովետական սահմաններում այնքան էլ տեղին չէր, քանի որ արդեն այդ պահին՝ 1991-ին, երեք տարի հակամարտություն էր ընթանում, և Ադրբեջանը լիովին չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը։

«Հետևաբար, պետք է ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանից անկախանալու իրավունքը», - Պոզներին ասել է Զատուլինը: Ռուսաստանցի պատգամավորը նաև ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իր բանաձևը։ Նրա խոսքով, Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, իսկ հայկական կողմը վերադարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող շրջաններից գոնե հինգը՝ բացի Քելբաջարից ու Լաչինից:

Ռուսական Առաջին ծրագրի եթերում Զատուլինը նաև հայտարարել է, թե 2016թ. ապրիլին Ադրբեջանի հարձակման արդյունքում շատ զոհեր են եղել, քննադատել է Բաքվին ռազմատենչ հայտարարությունների համար։ Զատուլինը համոզմունք է հայտնել, թե եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները միմյանց ավելի վստահեին, կարող էին կողմերին պարտադրել կարգավորումը։

Զատուլինը համարվում է հայամետ գործիչ, և նրա դիրքորոշումները հայտնի են: Այստեղ հարցը ռուսական քաղաքականությունն է, թե որքանո՞վ է այն բխում հայկական կողմի շահերից:

Օրինակ ինչպե՞ս է ստացվել, որ, երբեմն, ռուսական կողմի դիրքորոշումները նույնական են Բաքվի դիրքորոշման հետ: Որպես օրինակ բերենք Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի կողմից երկու անգամ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հրապարակային քննադատելը:

Ի դեպ, ռուսական կողմը նման քննադատություններ չի հնչեցնում Բաքվի ռազմատենչ քաղաքականությանն ի պատասխան: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, օրինակ, ռուսական կողմից չհնչեցին Ադրբեջանին ու Ալիևին քննադատող հայտարարություններ:
Այնպես որ՝ ռուս պատգամավորի համոզմունքը դեռ Կրեմլի դիրքորոշում չէ:

Թամար Բագրատունի

դիտվել է 2706 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am