Հատուկ դպրոցի նախկին սանը մոր հետ մարդ է սպանել. մանրամաներ

Շմոլ գազից թունավորված ու մահացած երեխաների հայրն այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան լինելու է Հայաստանում․ այս մասին մեզ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Նա խնդիրներ ուներ ՌԴ միգրացիոն օրենսդրության հետ, չունի համապատասխան փաստաթուղթ։ Մենք նրան այսօր ուշ երեկոյան կամ վաղն ենք սպասում։ Ռոստովի մեր գլխավոր հյուպատոսությունն է զբաղվում այդ հարցերով։ Երեկոյան կողմ դատական ակտի ենք սպասում, որը հնարավորություն կտա այդ քաղաքացուն՝ հատելու հայ-ռուսական սահմանը»,- ասաց մարզպետը։

4 երեխաների ու նրանց տատիկի՝ 77-ամյա Ժաննա Սիմոնյանի թունավորումն ու մահը շմոլ գազից առիթ դարձան քննադատելու կառավարությանը՝ գիշերօթիկ դպրոցները փակելու որոշման հետ կապված։ Կառավարությունն օգոստոսին որոշում կայացրեց փակել բոլոր գիշերօթիկները։ Դրանց փոխարեն գործում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, իսկ հատուկ դպրոցներում ներառված երեխաներին վերադարձնում են կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ, ընդգրկում հանրակրթական դպրոցների ներառական կրթության ծրագրերում։

Նոր Հաճնում մահացած 4 երեխաներից երկուսը նախկինում սովորել են թիվ 3 գիշերօթիկ դպրոցում, որն ամռանը փակվել է։ Երեխաներին վերադարձրին մի ընտանիք, որը փաստացի չկա։ Երեխաների հայրը Ռուսաստանում է, մայրը նրանց լքել է։ 77 տարեկան տատիկն էր հոգ տանում դեռահասներին, որը կարող էր, օրինակ, սկլերոզով տառապել ու գազը բաց թողնել։ Ստացվում է՝ կառավարությունը նոր Հաճնի դեպքում ունի իր մեղքի բաժինը։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասում է, որ ընտանիքը պետական հոգածության ներքո էր։ Ինչո՞ւմ է դրսեւորվել այդ հոգածությունը։ «Իրենք հաշվառված են եղել համայնքի սոցիալական ծառայությունում եւ մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների շահերի պաշտպանության բաժնում։ Այդպիսի խոցելի ընտանիքներում պարբերաբար տունայցեր են կատարվում։ Համայնքը սոցիալական այդպիսի վիճակում գտնվող ընտանիքներին նաեւ իր բյուջեից գումարներ է հատկացնում։ Մարզպետարանը հսկողություն է իրականացնում, որպեսզի համայնքը հավուր պատշաճի իրականացնի այս սոցիալական քաղաքականությունը»,- բացատրում է մարզպետը։ Հարցին, թե կոնկրետ այս ընտանիքին փող տվե՞լ են, նա պատասխանեց․ «Այո»։ Որպես կառավարության ներկայացուցիչ՝ Պետրոսյանը համաձայն է հատուկ դպրոցներն ու գիշերօթիկ հաստատությունները վերացնելու քաղաքականությանը։

Արդյոք ճի՞շտ է, որ պետությունն իրեն ամբողջությամբ ազատում է այս երեխաներին պահելու բեռից՝ նրանց վերադարձնելով նման ընտանիքների գիրկը։ Վարդ Կատինյանը, որը երկար տարիներ մանկատան, հատուկ դպրոցի տնօրեն է եղել, հիմա էլ աշխատում է Վաղարշապատի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում, տեսել է այն երեխաների տառապանքը, որոնք չունեն ընտանիք ու անկողին։ «Ես առաջինն եմ եղել, որ ասել եմ՝ յուրաքանչյուր երեխա պետք է իր տանն ապրի, որ ո՛չ մաղձ ունենա, ո՛չ չարություն իր հասակակիցների նկատմամբ, որոնք ունեն այն, ինչ ինքը չունի»։ Նա կողմ է գիշերօթիկների փակմանը, սակայն կարծում է, որ անբարենպաստ ընտանիքների երեխաներին պահելու համար մի տեղ պետք է լինի։ «Պետք է տեղ լինի, որ այդ երեխաները, որոնք անբարենպաստ ընտանիքներից են, որոնք չունեն գնալու տեղ, կարողանան մնալ։ Երկիրը գնում է երեխաներին ընտանիք վերադարձնելու ճանապարհով։ Այդ ընտանիքները սեփական կլինեն, թե խնամատար, ամեն դեպքում, ես կողմ եմ, որ գիշերօթիկ հաստատություն չլինի։ Երեխան պետք է իր մահճակալն ունենա եւ ոչ թե ընդհանուր ննջարանում քնի»,- ասում է Վարդ Կատինյանը։ Մեր առարկությանը, թե այդ ընտանիքներում բռնություն կա, նա հակադարձում է․ «Եթե այդ տեսանկյունից նայենք, շատ բարդ կլինի որեւէ գործ անելը։ Ընտանիքն այդ երեխայի տերն է, եթե ինքը բռնություն է կիրառում, հասարակությունը պետք է թույլ չտա»։

Սակայն փաստ է, որ անապահով ընտանիքների երեխաները, հաստատությունից դուրս գալով, հայտնվում են անբարենպաստ պայմաններում եւ, փաստորեն, անվերահսկելի իրավիճակում։ «Էդ երեխաներին ուղարկում են տներ ու հաշվի չեն առնում այդ երեխաների ծնողների վիճակը։ Իմ աշխատած տարիներին, մոտ 10 տարի առաջ այդ դպրոցի երեխաների 80 տոկոսի մայրիկները մարմնավաճառներ էին։ Շատ մեծ է հանցավորությունն այդ ընտանիքներում»,- ասում է հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Ս․ Ու․-ն։

Որպեսզի լիարժեք պատկերացնենք, թե ինչ միջավայրում, ինչ մարդկանց ձեռքում կարող է հայտնվել երեխան, անդրադառնանք 2016 թվականին Առինջ գյուղում մոր եւ որդու կողմից կատարված սպանությանը։ Արշակ Ժ․-ն, որը հատուկ դպրոցի նախկին սան էր, մոր՝ Սրբուհի Ժ․-ի հետ գնացել էր Առինջի բնակիչ Բարկիֆ Կարա Յակուբյանի բնակարանը։ Մայրը սեքսուալ գործողություններ էր կատարել Կարա Յակուբյանի հետ։ Մայր եւ որդի ոգելից խմիչք էին օգտագործել, ընթրել Կարա Յակուբյանի հետ։ «Բարկիֆ Կ․-ի հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, ինչից հետո վերջինս մերկ վիճակում մտել է լոգարան, որից հետո Արշակ Ժ․-ն, Բարկիֆ Կ․-ի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածել է նրա ծոծրակին եւ պարանոցից բռնած՝ տարել զուգարան ու 3 անգամ ուժգին հարվածել գլխին։ Արշակ Ժ․-ի կողմից Բարկիֆ Կ․-ին զուգարանում պահելու հանգամանքից օգտվելով՝ Սրբուհի Ժ․-ն հափշտակել է տարբեր իրեր․․․ իսկ որդին, Բարկիֆ Կ․-ին թողնելով անօգնական, անջատել է զուգարանի լույսը, մտել հյուրասենյակ, հափշտակել մազ կտրելու էլսարք եւ հեռացել: Բարկիֆ Կ․-ն պատճառած վնասվածքներից 20.02.2016թ. գիտակցության չգալով՝ մահացել է»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ։ Նախկինում Արշակը Նուբարաշենի հատուկ դպրոցի սան էր, իսկ նրա մայրը՝ տնային տնտեսուհի։ Նա եւս, ինչպես 77 տարեկան տատիկն ու թոռները, Կոտայքից էր, ապրում էր Աբովյանում։ Մաքուր ու մեծ կահավորված բնակարան ուներ։ Որդուն՝ Արշակին, ուղարկում էր Երեւանի կենտրոն՝ սրբի նկար վաճառելու։ Արշակը հաճախ փախչում էր թիվ 18 հատուկ դպրոցից։ Մանկավարժները, ոստիկանության անչափահասների բաժնի տեսուչները նրան գտնում էին ու փողոցից բերման ենթարկում դպրոց։ Այժմ Արշակ Ժ․-ն «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ է, իսկ նրա մայրը պահվում է «Աբովյան» քրեակատարողական հաստատությունում։

hraparak.am

դիտվել է 2149 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am