Իրանում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
RIA Novosti-ն հայտնում է,որ Իրանում այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլի ընթացքում ընտրողները պետք է վճռեն խորհրդարանի 290 տեղերից 69-ի ճակատագիրը, որոնց հավակնորդներն ընտրությունների առաջին փուլում չեն հավաքել նվազագույն 25% ձայները, Իրանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր ապրիլի 27-ին: Այդ ժամանակ Իրանի ոչ մի քաղաքական ուժ չէր կարողացել վճռական հաղթանակ տանել մեջլիսի ընտրություններում: Խորհրդարանի լիազորությունների ժամկետը կազմում է 4 տարի: Փետրվարին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, թե «ընտրությունները երկրի քաղաքական անկախության խորհրդանիշն են ու քվեարկությամբ մարդիկ վճռում են իրենց երկրի ապագան»: Ռոուհանին նաև մատնանշել էր երկրի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում մասնակցության բարձր հայտը: Այս անգամ ընտրություններին մասնակցում է 136 թեկնածու:
