Անցել ենք զուսպ քննադատության . Լևոն Զուրաբյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կոչ արեց իշխանությանը սթափվել, իսկ իրենց ընդդիմություն կոչողներին դիմելով՝ նշեց, որ անթույլատրելի է փոխադարձ մեղադրանքներով զբաղվել: Իրական ընդդիմության միայն մեկ չափանիշ կա: «Իրական ընդդիմության միայն մեկ չափանիշ կա: Դուք երբեք չեք տեսնի, որ մենք զբաղվենք մյուս ընդդիմադիրների քննադատությամբ, միայն քննադատում ենք իշխանություններին: Եթե ապրիլի 2-ից առաջ անխնա քննադատում էինք, հիմա անցել ենք զուսպ քննադատության: Պատերազմական այս իրավիճակում զուսպ քննաատության թիրախը եղել է կա ու կլինի իշխանությունը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Լ.Զուրաբյանը: Նա կարևորեց կոնսենսուսը, որը կարող է դառնալ կարևոր բաղադրիչ, որ գործով ապացուցի ՀՀ քաղաքական ու քաղաքացիական դաշտի միասնությունը արտաքին վտանգների հանդեպ: Լ.Զուրաբյանը նշեց, որ ընդդիմադիրի «արմատական դերը» իրենք կատարել են, և այս զսպվածությունը «հաճույք կամ տառապանք պատճառելու խաղ չի»:
