«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի մեջ ամեն ինչ գրված է»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազատման պատճառներին:
Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական» է գնահատում իր ազատման որոշումը, նա նշեց, որ որեւէ լարվածություն, որեւէ տարաձայնություն այդ ազատմանը չի նախորդել: Մեզ հետ զրույցում Հակոբյանը նաեւ չբացառեց, որ կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր է վերանշանակվի: Նշենք, որ ըստ նախնական խոսակցությունների՝ ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվելու է: Այդ կառույցը ձեւավորվելու է ՊՆ-ի կազմում՝ իբրեւ ռազմական վերահսկողական ծառայություն: Մովսես Հակոբյանը եւ նրա տեղակալները նշանակվելու են այդ կառույցում»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը