«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բանկերի հետ մի քանի տասնյակի հասնող դատական գործերի մեջ է ներգրավված գործարար Գեւորգ Աֆանդյանը:
Ավելին, տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար գնահատականներ են հնչում, որ Աֆանդյանը որոշել է իր բոլոր խնդիրները լուծել՝ բանկերին դատի տալու ու գումարներ ստանալու ճանապարհով։ Մասնավորաբար, Աֆանդյանը փորձում է 22 մլն դոլար ստանալ ԱյԴի (նախկինում՝ «Անելիք») բանկից:
Ըստ տարբեր տեղեկությունների, Աֆանդյանին իր ուշագրավ գործունեության մեջ, ինչպես նաեւ դատական այս գործընթացներում աջակցել ու աջակցում է ՀՀ 3-րդ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը: «Փաստի» հարցին, թե արդյո՞ք սրա հետ կապված իրենք ունեն փաստեր, ԱյԴի բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշեց՝ իրական փաստեր, ապացույցներ այս պահին ձեռքի տակ չունեն։
«Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կան գործարարի՝ նախկին եւ նույնիսկ ներկա պաշտոնյաների հետ կապերի եւ հարաբերությունների մասին։ Բնականաբար, մենք էլ ենք դրանց տեղյակ։ Վստահ ենք, որ նոր Հայաստանում նույնիսկ հզոր հովանավորների եւ պաշտոնյաների աջակցությամբ հնարավոր չէ նախկին գործելաոճն ապահովել եւ ինչ-որ խնդիրներ ու հարցեր լուծել։
Լիահույս ենք, որ դատական այս գործընթացում արդարությունն այլընտրանք չունի»,ասաց Աբրահամյանը»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը