«Հրապարակը» գրում է. Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը բոլորովին անտեսել է իր սահմանադրական պարտականությունները։ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնների համալրման բոլոր ժամկետները սպառված են, սակայն Արմեն Սարգսյանը ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել։
ԲԴԽ-ում այս պահին դատավոր անդամի 2 թափուր տեղ կա։ Մեկը թափուր է մնացել վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականից՝ հուլիսի 19-ից հետո։ Նոր թեկնածու պետք է առաջադրի Դատավորների ընդհանուր ժողովը, որն այս ընթացքում 2 անհաջող փորձ է արել՝ քվորումի բացակայության պատճառով նիստ չի կայացել։ Իսկ մյուս տեղը թափուր է մնացել Սերգեյ Մեղրյանի հրաժարականից հետո՝ հունիսի 14-ից։ Այս տեղը պետք է համալրեն իրավաբան գիտնականներից, եւ թեկնածությունը պետք է ներկայացնի ԱԺ-ն։
Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն՝ եթե ԱԺ-ն իր կողմից ընտրվող ԲԴԽ անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում անդամ, հանրապետության նախագահը 15-օրյա ժամկետում նշանակում է ԺՊ։ Այսինքն՝ վերջնաժամկետը նոյեմբերի 4-5-ն էր, ինչը սպառվել է, սակայն նշանակում չկա։ Երեկ մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ նախագահականից, աշխատակազմը շրջագայության մեջ է՝ դեպի Քաթար։ Իսկ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց, որ հարցի հասցեատերն ինքը չէ՝ ընդհանուր ժողով հրավիրում են վճռաբեկի նախագահը եւ դատավորների ընդհանուր թվի 2/3-ը։
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը