Համանախագահները որոշակի երաշխիքներ պետք է տան.Միքայել Մելքումյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց,որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է որոշակի երաշխիքներ տան, որ հետագայում ևս կրակը չի շարունակվի, որից հետո կողմերը պետք է նստեն բանակցությունների, բայց քանի դեռ կրակն այս պահին էլ շարունակվում է շփման գծի ողջ երկայնքով, բանակցությունների մասին խոսելը, նույնիսկ ակնարկելը, ավելորդ է: «Շփման գծի ողջ երկայնքով, ըստ էության, պատերազմը շարունակվում է և այս պայմաններում արդյունավետ բանակցույթուններ լինել չեն կարող»,-ասաց նա և հավելեց մադրիդյան սկզբունքների մանրակրիտ դիտարկումները ցույց են տվել, որ չափման միավորները կիրառելի չեն, և հետևաբար, մինչև չդադարեն պատրազմական գորոծությունները, պայմաններ ու նախապայամներ լինել չեն կարող: «ՄԽ-ն պետք է շատ հստակ գնահատականներ տա: Համանախագահների ինստիտուտը որոշակի երաշխիքներ պետք է տա, որպեսզի բանակցություններ ասվածը վիրտուալ բնույթ չկրի»,- ասաց նա:
