Ընտրական օրենսգրքի քվեարկությունը տեղի ունեցավ օրենքի կոպիտ խախտմամբ.Փոստանջյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Նախորդ քառօրյայի ընթքացքում ականատես եղանք հերթական ապօրինությունների, որոնց ավելացավ ևս մեկը՝ ԸՕ ապօրինի քվերակությունը, որն ընդունվեց ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտմամբ: Խմբակցություններին հնարավություն չընձռվեց կարծիք արտահայտելու և դիրքորոշում հայտնելու: Գալուստ Սահակյանը երեկ խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը, որին փաստորեն օգնեցին Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը: Ես պետք է հայտարարեի, որ մենք դեմ ենք քվերակում ԸՕ-ին, բայց այդ հնարավոությունը չտրվեց: Պետք է ասեմ, որ մեր խմբակցությունում ընդգրկված անձանց քվեարկությունը կապ չունի «Ժառանգության» հետ, քանի որ նրանք սպասարկել են Սերժ Սարգսյանի շահերը:Կարծիք չկարողացան հայտնել նաև մյուս խմբակցությունները, որոնք ևս դեմ էին այդ նախագծին»,- ասաց Զարուհի Փոստանջյան: « ՀՀԿ ներկայացուցիչների մեծ մասը ևս դեմ էր այդ նախագծին:Պատգամավորներից ոմանք նույնիսկ կարծիքներ էին հայտնում, որոնք բացարձակապես կապ չունեին տեղի ունեցածի հետ, հետևաբար չի կարելի համարել որ օրենքն ընդունված է»,- ամփոփեց պատգամավորը:
