«Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: ՀՀ Վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 4.8 տոկոսով: Հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում՝ անցած տարվա ցուցանիշից պակասելով 7 տոկոսով:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը այսպես է պարզաբանել. «Այս տարին, օրինակ, ծիրանի համար բարենպաստ չէր: Անձրևներ եկան, որոնք փոշոտման վրա ազդեցին:
Խաղողի հետ կապված մեր գյուղացիները ժամանակին բուժումները չկազմակերպեցին, դարձյալ քիչ բերք հավաքեցին: Խաղողի բերքատվությունը 30 տոկոսով պակաս է եղել: Իրենք ամեն թիվ էլ կարող են նկարել: Կարտոֆիլի հետ կապված խնդիր կա, քանի որ ցանքատարածությունները պակասել են, մարդիկ սերմացու չունեին»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաև, որ գյուղատնտեսական տարին վատ սկսվեց, քանի որ այս տարի գյուղացիներին չտրամադրվեց վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն, ինչպես նախկինում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը