«Հրապարակը» գրում է. ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ Արցախի նախագահի ընտրություններում իշխանությունը ֆավորիտ թեկնածու ունի՞։ Նա ասաց․ «Վարչապետը հայտարարել է, որ մենք աջակցելու ենք ազատ, արդար ընտրություններին եւ ամբողջովին այդ սկզբունքով ենք առաջնորդվելու»։ Բայց արդեն խոսվում է, թե ում կաջակցի վարչապետը, Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի անուններն են տալիս։ «Մենք առաջնորդվելու ենք օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հայտարարված սկզբունքներով»։ Իսկ եթե Վիտալի Բալասանյանը, որ բացահայտ առճակատման է գնում ՀՀ իշխանությունների հետ, հաղթի, իշխանությունն ինչպե՞ս կաշխատի նրա հետ։ «Դրա հավանականությոuնը գրեթե զրոյին մոտ եմ համարում»։ Ինչո՞ւ, արցախցիներն ազատ ժողովուրդ են, կարող են ձայն տալ ում ուզեն։ «Նաեւ արցախցիներին ճանաչելով եմ դա ասում»։
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը