«Հրապարակը» գրում է. Հարցին, թե ինչ ճակատագիր ունեցավ ՀՀԿ երիտթեւի՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին փոխանցած նամակը՝ հրաժարականի պահանջով, ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր. «Մենք ծանոթացել ենք նամակի բովանդակությանը, մենք բարձր ենք գնահատում մեր հասարակությունում բազմակարծության առկայությունը, սակայն ավելի բարձր կգնահատենք, եթե դրանք լինեն քաղաքավարության կանոնների ներքո»: Մենք հետաքրքրվեցինք, թե հատկապես նամակի որ մասն էր «ոչ քաղաքավարական»։ Մեր աղբյուրների վկայությամբ՝ նախարարին հատկապես դուր չի եկել նամակի «Պատկերավոր ասած, պարոն նախարար, Դուք ձախողակ եք, չնայած Ձեր պարագայում սա ոչ թե պատկերավոր արտահայտություն է, այլ Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր իրականություն» հատվածը: Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Ես նամակի որեւէ մաս չեմ առանձնացնելու»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը