«Հրապարակը» գրում է. Արարատ Միրզոյանը, երեկ անդրադառնալով ՀԽ նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հրաժարականին եւ հարցին՝ նպատակահարմա՞ր է պահել խորհուրդը, ասաց, որ ՀԽ-ի չգործելու պատճառը նախկին նախագահն է․ «ՀԽ ղեկավարը հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, ես նույնիսկ կասեի՝ կուսակցական էին եւ դիսոնանսի մեջ էին մտնում իշխանությունների վարած քաղաքականության հետ»։ Այսինքն՝ ՀԽ-ն պետք է միայն հավանությո՞ւն տա ձեր քաղաքականությանը։ Պատասխանեց․ «Այ, դա հարց է, որովհետեւ ՀԽ-ն կոչված է հանրությանը հուզող այս կամ այն հարց քննարկելուն եւ կառավարությանը խորհրդատվություն ներկայացնելուն»։ Եվ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀԽ նախագահ կնշանակվի ակնհայտ իշխանական Ստյոպա Սաֆարյանը։ Հարցը Միրզոյանին դուր չեկավ, եւ պատասխանի փոխարեն անցավ հակագրոհի ու մեղադրանքներ հնչեցրեց մեր հասցեին։
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը