Պոպուլիստ գործիչները որքան արագ են հայտնվում երկրի ղեկին, այնքան արագ էլ հեռանում են

«Փաստը» գրում է.«ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետի ելույթները բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս: Նախ՝ ինչ-որ իմաստով վարչապետի օգտագործած բառապաշարը հարիր չէ երկրի ղեկավարին, առավել ևս՝ երկրի թիվ մեկ ամբիոնից:

Հասկանալի է, որ կառավարության ղեկավարը ցանկանում է որոշակի տեսանկյունից կրեատիվ երևալ, բայց ինչ-որ համեմատականներ է տանում, անեկդոտներ և «զրիցներ» է պատմում, որոնք լիովին հազիվ տեղավորվում են շարքային ֆեյսբուքյան «քոմենթչու» մակարդակում։

Վարչապետն ուղղակի պարտավոր է հասկանալ, որ ինքը, ուզի, թե չուզի, երկրի փաստացի ղեկավարն է, և իր ամեն մի խոսքը պետք է չափված, ձևված և փաստարկված լինի:

Վարչապետի խոսքին հետևում է երկրի ողջ բնակչությունը, և այն պետք է օրինակ ծառայի քաղաքացիների համար, այլ ոչ թե օդում կախված լուրերի մակարդակի լինի:

Մյուս խնդիրը ԱԺ ամբիոնից վարչապետի արած արտահայտությունների բնույթին է վերաբերում, որոնք իրենց մեջ ատելության տարրեր են պարունակում: Ու նորից՝ նույն ոճով՝ «կպառկըցնենք ասֆալտին, կտանք պատերին»:

Մի՞թե Փաշինյանը չի գիտակցում, որ պարբերաբար այսպիսի հայտարարություններ անելով՝ ատելության նոր դոզա է սրսկում հասարակության ներսում, երբ հանրությունն առանց այն էլ պառակտված վիճակում է գտնվում:

Բացի այդ, իրեն այսպիսի արտահայտություններ թույլ տալով՝ Փաշինյանը ավելի է ընկնում ժողովրդի աչքից:

Վարչապետի ելույթի հետ կապված հաջորդ պրոբլեմատիկ հարցը վերաբերում է թալանի հետ կապված նրա հայտարարությանը, որն, ըստ էության, նշանակում է, թե վարչապետը հայտնում է ինչ-որ անձանց կողմից կատարված հանցանքի (հանցանքների) մասին և դրա մասին այնպես է հայտարարում, կարծես թե արդեն հաստատված փաստ է:

Այնինչ վարչապետը ինչ-որ մեկի մեղավորության մասին ԱԺ ամբիոնից ուղղակի առանց հիմնավորման իրավունք չունի հայտարարել, դա իրավապահ մարմինների գործն է, նրանք պետք է քննեն և պարզեն, թե կա՞ արդյոք մեղավորության մասնաբաժին, թե՞ ոչ:

Նույնիսկ երբ քրեական գործեր են հարուցվում, և իրավապահ մարմինները դրանց մասին տեսանյութեր են ներկայացնում, վերջում նշում են, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բայց վարչապետի ելույթներից տպավորություն է ստացվում, թե վերջինս իրեն իրավունք է վերապահում որոշել, թե ով է մեղավոր և ով՝ ոչ:

Եվ պատահական չէ, որ մամուլում բազմիցս նշվել է, որ այսպիսի գործելակերպով ավելի է արմատավորվում այն տեսակետը, թե վարչապետն այդպիսի հայտարարություններով ճնշումներ է գործադրում իրավապահ և դատական համակարգերի վրա:

Մյուս հարցն էլ այն է, որ երբ հանցանք կա գործված, ապա ինչո՞ւ է վարչապետը դրա մասին հիշում այն ժամանակ, երբ իրեն ձեռնտու է, այսինքն՝ այն ժամանակ, երբ առերևույթ «հանցանք» կատարած անձինք իշխանություններին անհաճո հայտարարություններ են անում կամ ուղղակի քննադատում «ամենաանսխալական», «ամենաանթերի» իշխանությանը:

Եվ արդյունքում տպավորություն է առաջանում, որ դրանից հետո է միայն «պարզվում», որ նրանք թալանչի են եղել, կոռուպցիոներ են եղել, իշխանություն են յուրացրել, մի խոսքով՝ գործել են աշխարհի ամենամեծ մեղքերը:

Իսկ եթե այդպես է եղել, ու վարչապետն իմացել է դրա մասին, ապա ինչո՞ւ է թաքցրել: Ինչո՞ւ իրավապահներն ավելի վաղ ընթացք չեն տվել այդ գործերին:

Ստացվում է, որ այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, ովքեր իշխանության կողմնակիցներն են կամ չեզոք են, նրանք դառնում են մաքուր և սպիտակ, իսկ նրանք, որոնք քննադատում են իշխանություններին կամ հայտնում են դիրքորոշում, որը չի համապատասխանում իշխանական պատկերացումներին, նրանք հանցագործներ են ու խանգարում են երկրի առաջընթացին:

Տպավորություն է ստեղծվում, որ ելնելով իր լրագրողական ու ընդդիմադիր պատգամավորական փորձից՝ վարչապետը փորձում է իր ելույթը համեմել սենսացիաներով, մեծ աղմուկ առաջացնել լրատվական դաշտում, բորբոքել մարդկանց կրքերը, սակայն արդյունքում անհասկանալի հայտարարություններ է անում՝ առանց հարգելու մարդկանց և նրանց անմեղության կանխավարկածը:

Դրան գումարած՝ անընդունելի բառապաշարն ու ոճը:

Ի վերջո, եթե նույնիսկ ինչ-որ հարցերում Փաշինյանն իրավացի է (այդպես էլ կարող է լինել), հենց միայն այդ ոճաբանությունն ու բառապաշարն արդեն իսկ բացարձակ մերժելի են:

Փաշինյանն այդպես էլ չի ուզում ընդունել, որ ինքը այլևս ընդդիմադիր պատգամավոր չէ, ինքը երկիր է ներկայացնում, երկիր է կառավարում, և իր ելույթները լսում են ոչ միայն մեր երկրի ներսում, այլև դրսում:

Ուստի, եթե վարչապետը չի ցանկանում, որ որոշ ժամանակ անց իր կերպարը հանրության մոտ ասոցացվի պոպուլիզմի և անլրջության հետ, ապա պետք է լուրջ մտածի այս հարցի կապակցությամբ և հետևություններ անի, քանի որ պատմությունը ցույց է տալիս, թե ինչքան արագ պոպուլիստ գործիչները հայտնվում են երկրի ղեկին, այդքան արագ էլ հեռանում են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 498 անգամ
Լրահոս
ԱԺ ընտրության օրը նշանակվեց․ երբ ԿԸՀ-ն նիստ կգումարի Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվն ավելացել է Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Սրբազանին պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց Մարկո Ռուբիոն հրաժարական է տվել Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ թե արտառոց կամ հակականոնական քայլ է, այլ` տրամաբանական ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ հայ գերիների մասին հայտարարության պատճառով Իշխանության անգործությունը մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում տարակուսելի է․ հայտարարություն «Նիկոլական աղանդին անուն է պետք գտնել». Կարեն Վրթանեսյան Մոսկվան վաղուց խոստումներին ու արցունքներին չի հավատում, մարտավարություն են փոխում, Միքայել Սրբազանի խափանման միջոցի փոփոխության մասին. Ղևոնդյան Քրիստոսի արձանից հետո ում արձանը կկառուցի Գագիկ Ծառուկյանը Քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների․ տղամարդիկ կալանավորված են Իշխանությունը «հաշվարկել է»՝ Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս է, քան օգուտ. փաստաբան Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցեր քննարկել. Լավրով Վենսի տարածաշրջանային այցին ընդառաջ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը համայնքային արշավ է սկսել Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր «Արա, քեզ որ 36 հազար տան, դու ո՞նց կապրես»․ ազատամարտիկն՝ Արսեն Թորոսյանին (video) Վարդան Ղուկասյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի. Փոստանջյանը՝ փաստերով (video) Սկանդալային պատմություն․ 2 ամիս նստել եմ՝ Արգիշտի Մեխակյանի պատճատով (video) «Գերիները վերադառնալու են ու Նիկոլ, գիտե՞ս՝ քեզ ինչ անեն»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Անգամ դատախազները գիտեն՝ Միքայել Սրբազանի մասով իրենց բողոքը բավարարման շանս չունի․ պաշտպան (video) Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից «Ժամ առաջ սրանց պետք է դուրս շպրտել․ Ալիևն արդեն գին է ուզում»․ Հայկ Նահապետյան (video) «…Ես վստահ եմ, որ հիմա մեր Առաջնորդը հոգով, մտքով, աղոթքով մեզ հետ է և այս պահին նրա բացակայությունը միայն ֆիզիկապես է…». Տեր Ղևոնդ քահանա Գափոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am