Կարևոր մանրամասներ. սպանված չեմպիոնը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում՝ հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանության գործով հարուցված քրեական գործում համարվում էր որպես կասկածյալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ» և այդ ուղղությամբ քննչական մարմինը Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերների հետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ էին կատարում՝ պարզելու լուրի իսկությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել էր Մոսկվայի հարավ-արեւմուտքում։ Այս մասին TACC-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։ «Նախօրեի երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց էր արձակել նրա վրա, այդ թվում և գլխին, ու դիմել փախուստի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Այս տեղեկությունը հաստատել էր ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։ «ԳՔՎ քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ ՌԴ ՔՕ 222 հոդվածի 1-ին մասով («Զենքի ապօրինի կրում») նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։

«Քննության տվյալներով՝ նոյեմբերի 13-ի երեկոյան բնակելի տան մոտ, որը գտնվում է Նախիմովյան պողոտայում, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել 1979 թվականին ծնված տղամարդու վրա, որոնցից նա մահացել է պատահարի վայրում»,- տեղեկացրել է ԳՔՎ ներկայացուցիչը։ Իրականացվում է քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիր՝ ուղղված հանցագործությանը մասնակից անձի կալանավորմանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 21-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների հետ, կատարելով հասկայական օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էին բերման ենթարկել մի քաղաքացու:

Բերման ենթարկվածը Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ էր, ով կասկածվում էր այս տարվա հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածում «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանին հրազենով սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև սպանություն կատարողի ինքնությունը, ով Ռուսաստանի Դաշնության 30-ամյա մի քաղաքացի է: Երևանի 50-ամյա բնակիչը քննիչի որոշմամբմ ձերբակալվել էր: 

դիտվել է 2348 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am