Աղդամի շրջանի ադրբեջանական որոշ հատվածներում ոչնչացվել է ավելի քան 60 շինություն
Նոր լուսանկարներ մեր տղաների և բանակի գործողությունների հետ կապված: Թարթառում և Աղդամի շրջանի ադրբեջանական որոշ հատվածներում իրականցրած հրետակոծության հետևանքների մասին չեն լռում նույնիսկ ադրբեջանցիները և ադրբեջանական լրատվամիջոցները: Միայն Աղդամի շրջանի ադրբեջանական որոշ հատվածներում ոչնչացվել է ավելի քան 60 շինություն: Ավերածություններ կան նաև Չեմենլի, Ղարադաղլի և Աֆտելի գյուղերում: Ադրբեջանական տեղական ինքնակառավարման մարմիների փոխանցմամբ կրած վնասների թվերը կարող են աճել, քանզի այժմ գնահատվում է վնասի չափերը: Թարթառում վիճակն էլ ավելի վատ է, ավելի վատ չի լինում: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ ենթակառուցվածքները թարթառում նույնպես էական վնասներ են կրել:
