Հակահայկական հիստերիայի սկիզբ՝ Ռուսաստանում

Օրերս սկանդալային միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանում: Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ ռուս պատգամավորը սև ներկով պղծել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Պարզվում է, Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է ՀԱԵ-ի տարածք և Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով: «Красная Весна»-ի թղթակցին Ալեքսեյ Վինոգրադովը հայտարարել է, որ ինքը դիմել է այս քայլին, քանի որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային և տեղական իշխանությունները, նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը:

Երեկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի արարքը կարող է ազգամիջյան լարվածություն առաջացնել:

«Խորը վրդովմունք ենք հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունը գնահատում ենք վանդալիզմի ակտ հայկական եկեղեցու տարածքում և օրինական կարգին հակասող կամայականության դրսևորում: Այդ արարքը չի համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող է ազգամիջյան լարվածություն առաջացնել», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, մեկնաբանել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նաև նշել է, որ Ռուսաստանի համապատասխան մարմիններին կտեղեկացնեն Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի մասին:

Սա իսկապես, կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանում պաշտոնյաները մի քանի անգամ բարձրաձայնել են Նժդեհի թեման:

Վերջերս էլ մեկ անգամ Ալիևը հարկ համարեց Պուտինի ներկայությամբ ռուսական քարոզչության վրա «յուղ լցնել», Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ պատասխանել:
Ի դեպ, այսօր մեկ այլ քրեական լուր ստացվեց Ռուսաստանից: Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվել է, հայտնում են ռուսական գործակալությունները:

«Նախօրեին՝ երեկոյան ժամերին, 40-ամյա մարզիկը Նախիմովի պողոտայում գտնվող տնից դուրս է եկել և շարժվել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, ու դիմել փախուստի», - հայտնել է գործակալության զրուցակիցը։

Այս տեղեկությունը ТАСС-ին հաստատել է երկրի Քննչական Կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։
«ՔԳՎ քննչական մարմինները հարուցել են քրեական գործ՝ «Սպանություն» և «Զենքի ապօրինի կրում» հատկանիշներով: «Քննության տվյալներով՝ նոյեմբերի 13-ի երեկոյան՝ բնակելի տան մոտ, որը գտնվում է Նախիմովի պողոտայում, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել 1979 թվականին ծնված տղամարդու ուղղությամբ, որոնցից նա մահացել է դեպքի վայրում», - տեղեկացրել է ՔԳՎ ներկայացուցիչը։ Իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

40-ամյա Աշոտ Բոլյանը Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն է, միջազգային տարբեր մրցաշարերի 17-ակի չեմպիոն։ Նա գլխավորել է Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան։ Բացի այդ, եղել է Մոսկվայում գրանցված «Կարատ» ընկերության գլխավոր տնօրենը։

Թամար Բագրատունի

դիտվել է 2445 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am