«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված տեխնիկական թյուրիմացությունը լավ առիթ էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցուցադրաբար ու հրապարակային գրոհ սկսի ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի դեմ:
Նախարարը ֆեյսբուքյան հարձակումներով չբավարարվեց ու գրոհը շարունակեց Հ1-ի եթերում՝ Վանեցյանին «օդից» մեղադրանքներ ներկայացնելով: Իսկ թե որն է առողջապահության նախարարի՝ նման ակտիվության պատճառը, մեր աղբյուրները ուշագրավ մանրամասներ են փոխանցում:
Բանն այն է, որ Վանեցյանի դեմ իշխանության կողմից կազմակերպված գրոհի մեջ Թորոսյանն իր սեփական խնդիրներն էլ ունի: Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրների, ըստ երեւույթին, Արսեն Թորոսյանը չի ներել այն, որ Արթուր Վանեցյանը բացահայտեց նոր Հայաստանում ամենաբարձրաստիճան կոռուպցիոն մեխանիզմը՝ հենց Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցում, ինչի արդյունքում ձերբակալվեց նախարարի տեղակալը հենց իր աշխատասենյակում:
Բնական է, որ այս «հանդգնությունը» Արսեն Թորոսյանը չի մոռացել եւ հիմա առիթը փորձում է օգտագործել:
Ավելին, ըստ տեղեկությունների, այդ դեպքից հետո առողջապահության նախարարությունը մշտապես ԱԱԾ տեսադաշտում է եղել»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը