«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում կրկին արշալույսները խաղաղ չեն: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջապես վերադարձել է իր երկարատեւ արձակուրդից, որը նույն աղբյուրների փոխանցմամբ՝ անցկացրել է Պրահայում: Նրա վերադարձի հետ կրկին օրակարգում են հայտնվել Հ. Մարությանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները:
Սակայն, այս անգամ զուտ տեխնիկապես է հետաձգվում այն, քանի որ վերջինիս հորդորել են հրաժարական չտալ, քանի դեռ հաստատված չէ Երեւանի քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեն: Ըստ էության, այն կհաստատվի դեկտեմբերին, եւ հնարավոր է «Ամանորն առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի» վերջերս տարածում գտած արտահայտության փոխարեն՝ Նոր տարին լինի «առանց քաղաքապետ Հայկ Մարությանի»:
Քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե Ձմեռ պապին ուղարկած նամակում հենց այս մասին է խնդրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը դեռ աչք ունի Երեւանի քաղաքապետի պաշտոնի վրա: Հնարավոր սցենարները հաշվի առնելով՝ քաղաքապետարանում խոսակցություններ են շրջանառվում, որ տարիուկես առաջ վարչության պետերի աթոռներին տեղավորված մի շարք թավշյա պաշտոնյաներ, հնարավոր է, լքեն քաղաքապետարանը ու վերադառնան իրենց նախկին պաշտոններին ուժային կառույցներում»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը