Առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում

«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետվությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարվել է այդ կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր։

Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի պատասխանատու անձանց կողմից 2017-2018թթ․ ընթացքում առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել է ՀԿ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 50.000.000 ՀՀ դրամի գույքն ու դրամական միջոցները: Մասնավորապես՝ ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ առանց անհրաժեշտ հիմնավորումների, հաշվետվությունների և փաստաթղթերի, տրանսպորտային միջոցների շահագործման վառելիքի ծախսի, գործուղումների, մատուցված որոշակի ծառայությունների դիմաց ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ դուրս են գրվել գումարներ, կազմակերպությանը պատկանող տարածքների, շինությունների վարձակալության դիմաց հաշվեգրվել են պայմանագրով նախատեսված վարձավճարների համեմատ էականորեն պակաս եկամուտներ,առկա չեն եղել նաև տվյալներ գույքահարկի և հողի հարկի գծով վճարումներ կատարելու վերաբերյալ և այլն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ նշված փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

Ընթանում է նախաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Սպանվել է գեներալ Իսմայիլ Ահմադին «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սպասվում են տեղումներ Հետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է. ՔԿ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հшրձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ․ իրանագետ Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է․ «Ուժեղ Հայաստան» Բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ» Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ» Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Մենք չենք փնտրում անհամաձայնություններ կամ պատերազմ մուսուլմանական երկրների հետ․ Իրանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am