ՀՀԿ-ական պատգամավորը բացում է Սերժ Սարգսյան-ՀՀԿ խմբակցության փակ նիստի փակագծերը
Հանրապետական պատգամավոր Վազգեն Կարախանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց Նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներին հանդիպումից: Ըստ Կարախանյանի՝ Սերժ Սարգսյանը գոհ չի եղել դրությունից, որ ՀՀԿ-ական պատգամավորները լավ չեն հակադարձել հնչեցված քննադատություններին և չեն ներկայացրել իրականությունը: Ինչ վերաբերում է «Հրազդան ցեմենտ» գործարանին արտոնություններ տալու նախագիծը տապալելուն, Կարախանյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը դրա մասին չի խոսել, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները բարձրացրել են հարցը, որին էլ ի պատասխան Սերժ Սարգսյան ասել է. «Ես ուրիշ բաների մասին եմ խոսում, դուք ի՞նչ: Ձեր աշխատավայրն ԱԺ-ն է: Դուք պարտավոր եք լինել աշխատավայրում: Ձեզ աշխատավարձ են տալիս դրա համար»:
