Ինչու՞ Աճեմօղլուն այդպես էլ չեկավ Հայաստան. անցել է ավելի քան 1,5 տարի

2018 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ:

Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում:

Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»:

Նույն բովանդակությամբ մամլո հաղորդագրություն է հրապարակվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, որը, սակայն, հրապարակվել է Նիկոլ Փաշինայնի ֆեյսբուքյան գրառումից մեկ օր առաջ՝ մայիսի 12-ին։

Նկատենք, որ ՀՀ վարչապետը պաշտոնական մամլո հաղորդագրությունից մեկ օր անց արված ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ հենց նոր է զրուցել Դարոն Աճեմօղլուի հետ։

2018 թվականի մայիսի 18-ին azatutyun.am կայքում հրապարակվել է «Աճեմօղլուն Երևան կայցելի «առաջին հնարավորության դեպքում»» հոդվածը, որում նշվում է, որ Աճեմօղլուն պատմել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն զանգել ու հարցրել է, թե արդյո՞ք ցանկանում է օգնել, որին ի պատասխան` անվանի տնտեսագետը նշել է. «Ասացի չգիտեմ, թե ինչպես և որքանով կարող եմ օգնել որպես երկրից դուրս գտնվող մեկը, բայց ուրախ կլինեմ ջանքեր ներդնել այդ գործում»։

2018 թվականի հունիսի 11-ին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը մամլո հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել է, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել և սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի և ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ տնտեսագետը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ:

2018 թվականի հուլիսի 22-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը նշել է, որ տվյալ պահին քննարկվում են Դարոն Աճեմօղլուի այցի ժամկետները: Սիսեռյանը նշել է, որ դա կլինի օգոստոս ամսին, բայց թե ամսվա որ հատվածում` չի կարող ասել։ «Սպասում ենք Աճեմօղլուի վերջնական պատասխանին», - ասել է Սիսեռյանը` հավելելով, որ տնտեսագետը հայրենիքում կմնա 4-5 օր։

Նիկոլ Փաշինյանի՝ Աճեմօղլուի Հայաստան այցի մասին իրազեկող ֆեյսբուքյան գրառումից անցել է ավելի քան մեկ ու կես տարի։ Իսկ Վարագ Սիսեռյանի հավաստիացումից հետո, համաձայն որի` Աճեմօղլուն Հայաստան պետք է ժամաներ դեռ նախորդ տարվա օգոստոսին, անցել է ավելի քան 1,5 տարի։ Սակայն Աճեմօղլուն ոչ միայն չի այցելել Հայաստան, այլև անգամ տեղեկություններ չկան այն մասին, թե որևէ ձևով շարունակվո՞ւմ է Աճեմօղլուի և կառավարության համագործակցությունը, թե՞ ոչ։

Այս հարցերի պատասխանները ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Աճեմօղլուի և Կառարավության ներկայացուցիչների հետ։ Պարոն Աճեմօղլուն, ցավոք, չպատասխանեց մեր զանգերին և էլեկտրոնային նամակներին։

Սակայն կառավարության ներկայացուցիչները նույնքան «անհասանելի» են այս հարցերին պատասխանելու համար, որքան պարոն Աճեմօղլուն, ով գտնվում է այլ երկրում։

Հոկտեմբերի 23-ին փորձեցինք կապվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ։ Մեզ նախ տեղեկացրին, որ նա գործուղման է, ինչի համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որին առ այսօր չեն պատասխանել։ Իսկ գործուղումից վերադառնալուց հետո էլ պարոն Սիսեռյանը «քննարկումների» էր, ինչի պատճառով կրկին չպատասխանեց մեր զանգերին։

Նույնքան անհասանելի էին նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու նրա մամլո խոսնակը։

Այն, որ Աճեմօղլուն մեծ պատրաստակամությամբ ցանկություն է հայտնել աջակցել Հայաստանին, ոչ ոք կասկածի տակ չի դնում, սակայն Հայաստանի կառավարության հետ շարունակական համագործակցության մասին տեղեկությունների բացակայությունն ավելի քան խոսուն են։

Ինչու՞ մինչ օրս Աճեմօղլուն չի եկել Հայաստան. քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարության պատկերացումները, հետագայում նաև՝ գործողությունները, արմատապես տարբերվում են Աճեմօղլուի՝ առողջ տնտեսություն կառուցելու չափանիշներից: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընթանում է ոչ թե ներառականության, այլ պառակտումների, ոչ թե մարդկանց ունեցվածքի նկատմամբ հարգանքի, այլ «մեղավորության կանխավարկածի», ոչ թե կոռուպցիայի բացառման, այլ դրա նորանոր դրսևորումների, ոչ թե արդյունավետ և անաչառ դատական համակարգի կերտման, այլ դատական իշխանության գործունեությանը միջամտության ճանապարհներով։

Սրանով է, թերևս, պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանի՝ Աճեմօղլուի Հայաստան գալու խոստումը մինչ օրս իրականություն չի դարձել։

 

antifake.am

դիտվել է 1027 անգամ
Լրահոս
Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել Թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել. կան ձերբակալվածներ Սարսափում եմ պատկերացնել՝ ինչ գաղտնիքներ կարող էր ԱԱԾ պետը բաց թողած լինել Բաքվում․ Ռուզան Ստեփանյան(video) Քաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ Սրբազան ՇՏԱՊ․ Գաղտնալսել են Սամվել Կարապետյանի թիմակցի շան հաչոցը (video) «Նիկո՛լ, հենց սա պայթելու է փողոցում ու քեզ քշելու են հենց այդպես»․ Ռուզան Ստեփանյան (video) «Ասեմ՝ Նիկոլի հիստերիկության իրական պատճառը»․ Իշխան Սաղաթելյան (video) ՇՏԱՊ․ Հորս վրա խայտառակ գործեր են բացում, որովհետև․․․ Սամվել Հակոբյանը մանրամասներ է հայտնում (video) Նիկոլը, եթե իր ՔՊ-ականների հետ Պուտինի «կոշիկն էլ լիզի», չե՛ն փրկելու նրանց․ Մանուել Մանուկյան (video) «Այ տհասնե՛ր, դե Հաջիևին տանեիք Եռաբլուր, պիտի պատասխան տաք»․ արցախցի (video) Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. Վազգեն Մանուկյան Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է. Իսահակ Սրբազան «Նիկոլն ԱԺ-ում հիստերիկացել էր, որովհետև 700 հազար մարդ մերժել է դրանց»․ Քրիստինե Վարդանյան (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, սիրված մտավորական Ռիտա Շառոյանը Ի՞նչ խաղաղություն․․․ թուրքերին ինչ հավատանք․ Ալիևն իր ասածն անելու է․ հարցում (video) Նիկոլ Փաշինյանի գործողությունները նպաստում են ընդդիմության համախմբմանը. Քրիստինե Վարդանյան Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները. Ղալիբաֆ Նիկո՛լ, էդ դու ի՞նձ ես ասում ծախված կաշառակեր․․․ արագ քե՛զ նայիր․ Ավրցյան Գոռ (արցախցի բուժակ) (video) Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու Հայկ Թորոյանի վճռի նման վճիռները ապացուցում են դա. Արա Ղազարյան Զատուլինի կոշտ մեսիջը Երևանին. Մոսկվան վերանայելու է Երևանի հետ հարաբերությունները (video) ՔՊ-ականին կասե՛ք՝ եռագլուխ դևը իրենց Փաշինյանն է, ու․․․ Քրիստինե Վարդանյանը՝ civic-ի լրագրողին (video) Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am