Գ.Կոստանյանը ընդամենը մեկ հարցազրույցով «ջախջախեց» Մարտի 1-ի բացահայտման առասպելապատումը.video

Մինչ Փաշինյան Նիկոլը «լայվախեղդ, սելֆիախեղդ-ստատուսախեղդ» էր անում հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածին` ստիպելով կենտրոնանալ իր հերթապահ «մուտիտ-կռուտիտների», մանիպուլյացիաների եւ վիճակագրական ձեռնածությունների վրա, նախկին դատախազ, ԱԺ պետաիրավական հանձնաժողվի նախկին նախագահ Գեւորգ Կոստանյանն ընդամենը մեկ հարցազրույցով ջախջախեց`բմբլահան արեց Մարտի 1-ի «բացահայտման» առասպելապատումը՝ հյուրընկալվելով «Հայելի առաջ» հաղորդաշարին։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն «երկար եւ տառապագին ստեղծագործական պրպտումներից» հետո` սեպտեմբերի վերջին, մեղադրանք ներկայացրեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. հանցագործության մասին երկա՜ր-բարա՜կ մի հաղորդագրություն տարածեց, որտեղ շոշափվում էին նաեւ 2008-ի մարտին արդարադատության փոխնախարարարի պաշտոնն զբաղեցնող Գեւորգ Կոստանյանի, նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները։

Սույն լավաշ հաղորդագրությունը կարդալով`աղքատ, հպարտ, միամիտ, օրենքի եւ օրինականության ա-ն բ-ից չտարբերող Պողոսը պիտի կարծեր, թե «հանցագործությունից» հինգ ամիս «չանցած»` Գեւորգ Կոստանյանը, որ այդ ժամանակ այլ պաշտոնի էր նշանակվել` նախագահ Սերժ Սարգսյանի օգնականն էր, «հետքերը քողարկելու» նպատակով ոստիկանական ողջ համակարգը «վերեւից ներքեւ» ներքաշել էր հետին թվով փաստեր ու փաստաթղթեր կեղծելու (մարտի 1-ի վաղ առավոտյան Թատերական հրապարակի նստացույցը ցրելու, ապա՝ քաղաքապետարանի մոտից սկսված զանգվածային անկարգությունների զոհերի մահվան հանգամանքները «նենգափոխելու» շռնդալի մեգաօպերացիայի մեջ։

Այս մասին առաջինն ահազանգեց ԻՆՔԸ` Փաշինյանը, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում. պատմեց, թե ինչ սարսափելի սթրես է ապրել` իմանալով աշխարհացունց այդ դավադրության մասին, ու վախենում է, թե հասարակությունը չի դիմանա այդ հարվածին (նույն ասուլիսում հայտարարեց նաեւ «կոռուպցիոն խոշոր խաչմերուկի» մասին, որից առ այսօր ձեն-ձուն չկա` տիկին Սիլվայի «դոնոսները» հավանաբար նպատակին չեն ծառայել)։

Հնարածին այդ «սյուժեին» անդրադառնալով` Կոստանյանն ասաց շատ պարզ մի բան. որ ո՛չ որպես Արդարադատության փոխնախարար, ո՛չ որպես նախագահի օգնական, միեւնույն ժամանակ` ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, ցանկության դեպքում անգամ չէր կարող հրահանգներ, ցուցումներ տալ ոստիկանապետին եւ ոստիկանության մյուս պատասխանատուներին, սովորեցնել`ինչպես կեղծել փաստաթղթերը եւ փաստերը, այն էլ` հինգ ամսվա «հեռվից»։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերի «նոր խմբագրությանը», նախկին գլխավոր դատախազը ՀՔԾ «սենսացիոն բացահայտումների» քարը քարին չթողեց`փաստելով. «Քննությունն ընթանում է ոչ թե 10 մահերը բացահայտելու, այլ 10 մահերի բացահայտման անհնարինությունը հիմնավորելու ուղղությամբ»։ Պարզ ասած, Մարտի 1-ի սպանություններին «բանակի ներգրավվածությունը» չարամտորեն կոծկելու` Պարոնյան-Լեո հատվածում կրակված «իսկական» փամփուշտների պարկուճները կեղծ պարկուճներով փոխարինելու ֆանտաստիկ թեզը շրջանառության մեջ է դրվել՝ որպես «փաստարկ», որ հնարավոր չէ (իսկ գուցե` ձեռնտու չէ) գտնել եւ պատժել մարդասպաններին։ Իբր` պարկուճները կեղծվել են, դրա համար չենք կարողանում բացահայտել մարդասպաններին։

Այստեղից` «տրամաբանական» հետեւություն. եթե ինչ-որ մեկը պետք է պատասխան տա 10 մահերի համար, ապա դա նախագահ Քոչարյանն է։ Իսկ նրանք, ովքեր հրահրել են ժողովրդին եւ տարել փորձության`Տեր-Պետրոսյանը, Փաշինյանը, ՀԱԿ-ի մնացած ակտիվիստները, բնականաբար` այդ ամենի հետ ոչ մի առնչություն չունեն։ Անգամ` այն պարագայում, երբ մեկը շտապեց ծլկել դեպքի վայրից եւ իջնել ընդհատակ`փաստացի ընդունելով մեղքի իր բաժինը, մյուսը փակվել էր իր Սեւ դղյակում ու դուրս չէր գալիս, հաջորդ օրն էլ հեռախոսով իր գոհունակությունն էր հայտնում, ասում էր`ամեն ինչ լավ է, հազիվ գիշերը հանգիստ քնել եմ, Ալիկին (Ալիկ Արզումանյանին) եւ մյուս «զինակիցներին» էլ խորհուրդ էր տալիս իջնել ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը։

Պարկուճների «նենգափոխման» վարկածը որեւէ քննադատության չի դիմանում, որովհետեւ դրա տրամաբանական անհրաժեշտությունը չկար` հայտարարեց Գեւորգ Կոստանյանը։ Պարզ պատճառով. «10 զոհերից առնվազն երեքը Չերյոմուխայից է սպանվել, մեկը` բութ գործիքի հարվածից։ Եվս մեկը սպանվել է պայթյունից` բեկորային վնասվածքի հետեւանքով։ 5 հոգի հրազենային վնասվածք է ստացել, բայց այստեղ շատ կարեւոր մի բան կա։ էդ հինգից երկուսը «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից է սպանվել (որ ասում են` պարկուճները փոխվել են, նկատի ունեն ինքնաձիգի պարկուճները)։

10 մահերից յոթը բացառեցինք։ Մնացած երկու զոհերի մարմնում գնդակ չի հայտնաբերվել`միայն գնդակը հայտնաբերելով եւ համադրելով պարկուճի հետ կարելի է որոշել`որ զենքից է կրակվել. եթե գնդակը հայտնաբերված չէ, զենքի նույնականացումն անհնար է։ Հետեւաբար, տեսականորեն եմ ասում` այս դեպքում էլ պարկուճներ փոխելու անհրաժեշտություն չկար։ Ըստ նախաքննական մարմնի`ստացվում է, որ հազարավոր ինքնաձիգի պարկուճներ փոխվել են մեկ մահը քողարկելու համար։ Սա աբսո՛ւրդ է»։

Բանակի մասնակցությունը քողարկելու վարկածը կաղում է` նաեւ այն առումով, որ զանգվածային խժդժությունների ընթացքում «խաղաղ» ցուցարարներից «խոցված»` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած հարյուրավոր իրավապահների մեջ ոչ մի վիրավոր զինծառայող (ոստիկանության զորքերում ծառայողների հետ չշփոթե՛լ) չի եղել`արձանագրում է նախկին գլխավոր դատախազը։

Եվ զգուշացնում է «թավշյա» դդում-գլուխներին. Քոչարյանի վրա կարված շինծու մեղադրանքը ոտքից գլուխ սնանկ է․ եթե խելքները գլուխները չհավաքեն, չհրաժարվեն ի սկզբանե տանուլ տված այդ «պարտիայից», պետությունը լուրջ խնդիրներ է ունենալու Եվրոպական դատարանում։

Այս մեսիջը տեղ կհասնի՞։ Հազիվ թե։ Սրանց արդեն ոչինչ չի օգնի...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 8305 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am