Ադրբեջանական հրետակոծությունը Մատաղիսին նյութական վնասներ է պատճառել
Ադրբեջանական հրետակոծությունից Մատաղիսում կոտրվել են մի շարք տների ու գյուղի դպրոցի ապակիները, վնասվել են էլեկտրալարեր,շեց Մատաղիս գյուղի դպրոցի տնօրեն, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Գեղամ Աղաջանյանը (Մատաղիսի գյուղապետ Զավեն Անդրեասյանը ևս վիրավորվել է ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով- հեղ.): «Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ կրակել է 30 արկ: Պայթյունից, բեկորներից կոտրվել են տների, ինչպես նաև դպրոցի ապակիներ: Ի դեպ, դպրոցի այն ապակիներն են կոտրվել, որոնք նախորդ հրետակոծությունից վնասվել էին և մենք նորն էինք տեղադրել»,-ասաց Գեղամ Աղաջանյան: Նա ընդգծեց, որ գյուղի վերականգնողական աշխատանքները շարունակվում են, վնասված տանիքները վերականգնվում են, կոտրված ապակիները նորերով են փոխարինվում: Նրա տեղեկացմամբ` այս գիշեր նաև էլեկտրական լարեր էին վնասվել, բայց արդեն վերականգնվել են: Անդրադառնալով Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանի առողջական վիճակին, Գեղամ Աղաջանյանը տեղեկացրեց, որ բավական լավ է, քայլում է: Մի երկու անգամ արդեն գյուղ է եկել, բայց դեռ կազդուրման կարիք ունի: artsakhpress.am
