Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում»(AKP) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցությունների պատգամավորների միջև։Շըրնաք նահանգից ընտրված HDP-ական պատգամավոր Ֆերհաթ Ենջուն իր ելույթում քննադատել է թուրքական զինված ուժերի գործողությունները քաղաքացիների դեմ.«Հիշատակում եմ Սիլոփիի այն խաղաղ բնակիչներին՝ ներառյալ երեխաներին, որոնք սպանվել են իշխանությունների այդ գործողությունների հետևանքով»: Քուրդ պատգամավորի խոսքերը բուռն արձագանք են գտել AKP-ականների կողմից, և ծեծկռտուք է սկսվել։ Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ կանայք, իրենց կուսակցի ելույթի ընթացքում մոտեցել են ամբիոնին՝ նրան պաշտպանելու համար։
