«Ժամանակ» թերթը գրում է. «Աբխազիայի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այնտեղ ակտիվորեն քննարկվում է հայ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի՝ Ռոբսոնի մասնակցության հարցը Աբխազիայի նախագահական ընտրություններին:
Խնդիրն այն է, որ Աբխազիայում բնակվող հայերի ճնշող մեծամասնությունը իր ձայնը տվել է ընդդիմության թեկնածու Ալխաս Կվիցինիային, իսկ Սոչիում բնակվող մոտ 5 հազար հայեր քվեարկել են գործող նախագահ Ռաուլ Խաջինբայի օգտին:
ՌԴ-ում ապրող հայերը Աբխազիայի ընտրություններին մասնակցելու հնարավորություն չպետք է ունենային, բայց ունեցել են: Ժամանակին Ռոբսոնը դիմել էր ՌԴ իշխանություններին, որ լուծեն Սոչիում ապրող 5 հազար հայերի քաղաքացիության հարցը, բայց մերժում էր ստացել:
Ռոբսոնին ընդառաջել էր Աբխազիայի նախագահ Խաջինբան՝ սոչիաբնակ հայերին կտա Աբխազիայի քաղաքացիություն մի պայմանով, որ նրանք մասնակցեն Աբխազիայի նախագահական ընտրություններին և քվեարկեն իր օգտին: Իսկ Աբխազիայի քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալը մի բաժակ ջուր խմելու նման մի բան է. նրանց գրանցում և անձնագիր են տալիս Սոչիի անձնագրային բաժնում»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը