Ի՞նչ պատճառներ կարող են լինել երկրում, որ այդպես «փաթեթով» ազատեն աշխատանքից

Հրապարակը գրում է. Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսքան պրոֆեսիոնալ ուժայիններ միանգամից ազատվեցին աշխատանքից` Վանեցյան, Հայրապետով, Օսիպյան, Հովհաննես Քոչարյան, եւ կարեւոր կառույցներում տեւական ժամանակ է՝ ԺՊ-ներն են ղեկավարում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։ ««Այսքան» եզրույթը փոքր-ինչ հարաբերական է, մարդիկ նշանակվում ու ազատվում են պաշտոններից` որոշակի հանգամանքներից ելնելով, որոշակի պահանջներ չբավարարելիս, որոշակի խնդիրներ չլուծելու պարագայում։ Այդ պաշտոնները հայեցողական են, եւ, իհարկե, նշանակող պաշտոնյան խնդիրներ է դնում նրանց առաջ եւ սպասում դրանց լուծմանը»: Ի՞նչ պատճառներ կարող են լինել երկրում, որ այդպես «փաթեթով» ազատվեն նրանցից։ «Եկեք կոնկրետ անդրադառնամ պարոն Օսիպյանի աշխատանքին․ որքանով այն տեսանելի էր, մենք տեսնում էինք այն բացերը, որոնք կային ոստիկանությունում, եւ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ ունեինք ակնկալիքներ ոստիկանությունից եւ մնացյալ ուժային կառույցներից՝ այդ բացերի վերացում»: Իսկ ինչո՞ւ մինչ հրաժարականները չէիք բարձրաձայնում «բացերի» մասին, եւ ինչո՞ւ այդ մարդիկ ոչ թե հեռացվեցին, այլ սեփական դիմումներով գնացին։ «Խմբակցության նիստերի ժամանակ մենք տարբեր քննարկումներ էինք ունենում, կուսակցական նիստերի ժամանակ որոշ հարցեր բարձրացվում էին. նման կառույցներն ունեն գործունեության իրենց տրամաբանությունը, եւ ամեն ինչ չէ, որ կարող է լինել բացարձակ հրապարակային»: ԱԱԾ տնօրենի «կանգ առ»-ն արդյոք լուրջ ահազանգ չէ՞ր թիմին, այդ թվում` Հրայր Թովմասյանի նկատմամբ հարձակումների առումով։ «Կարծում եմ, որ պարոն Վանեցյանը՝ ինքը, պետք է այդ եւ այլ հարցերի պատասխանները տա, մենք եւս սպասում ենք»,- ասաց Բոշյանը:

դիտվել է 1154 անգամ
Լրահոս
Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am