Ռազմաքաղաքական խառնաշփոթ Ադրբեջանում

Կեղծիքի հետ անբաժանելի Ալիևը Անցյալ գիշեր կրկին լարված է եղել Լեռնային Ղարաբաղում, ինտենսիվ հրետակոծվել են Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրերը։ ԼՂ ՊՆ-ն հաղորդել է, որ այս գիշեր ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր։ Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Հայկ Սամվելի Մինասյանը: Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ինչպես հայտարարում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը, ասվում է հայտարարությունում: ԼՂ ՊՆ-ն հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` «խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ: «Հակառակ դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: Բաքվում խառանշփոթային տրամադրություններ են: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանցիների հեռախոսազրույցները, որոնք որսացել են ռադիոկապով։ Հրապարակված ձայնագրություններում ադրբեջանցիները խուճապի մեջ խոսում են բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին: Իսկ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս ակտիվ հայտարարություններով: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, որը մասնակցել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումի շրջանակներում անցկացված «Խաղաղության հաստատում և ահաբեկչության վերացում» խորագրով նիստին նշել է. «Մեզ ասում են՝ շարունակե՛ք բանակցությունները: Այսինքն՝ 25 տարի բանակցել եք, բանակցե՛ք ևս 25 տարի: Որքա՞ն կարող է շարունակվել նման իրավիճակը: Այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում: Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը լուծել միայն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Ղարաբաղյան հիմնախնդրի հիմքում ընկած են աշխարհաքաղաքական հավակնությունները»: Ապա` Մամեդովը հայտարարել է, թե գոյություն չունի հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու կոնկրետ հարց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում բացելով Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը, հերթական անգամ հավաստիացրել է, որ զինված ուժերը կազատագրեն հայերի հսկողության տակ հայտնված երկրի տարածքի 20 տոկոսը։ Նա նորից հիշատակել է Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը, որոնք Հայաստանն, Ալիևի խոսքերով, անտեսում է։ Ալիևը պնդում է, թե Հայաստանն անտեսում է բանաձևերը. «Որոշ դեպքերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի են կոչվում օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում, բայց երբ հերթը հասնում է Ադրբեջանին, այդ բանաձևերը ավելի քան երկու տասնամյակ չեն իրագործվում»։ Ալիևի խոսքերով, Ադրբեջանն ապաստան է տվել ավելի քան 250 հազար ադրբեջանցի փախստականների Հայաստանից՝ միաժամանակ երկրում ունենալով ավելի քան 700 հազար տեղահանվածներ Ղարաբաղից և այլ շրջաններից։ «Ադրբեջանը ժամանակին ուներ ընդամենը 8 միլիոն բնակիչ և ամենաաղքատ երկրներից էր․ այսօր մենք կառուցել ենք մի քանի տասնյակ նոր բնակավայր և շարունակելու ենք այդ ծրագիրը: Սակայն բնակչության մի մասը դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` ծանր պայմաններում», - ասել է Ալիևը։ Ալիևը շարունակում է կեղծել, նա նշել է, թե իբր նախահարձակը հայերն են եղել, ինչը թերևս նշանակում է, որ Բաքուն իրեն բավական լարված է զգում: Ալիևի պնդմամբ, իր երկիրը 20 տարի շարունակ դրսևորել է համբերություն ու կառուցողականություն և ցանկանում է հարցը լուծել խաղաղ եղանակով․ «Մենք պատերազմ և արյունահեղություն չենք ուզում»։ Հիշեցնենք, որ «եղբայրական պետության ղեկավարը Բաքվում»: Բաքու էր ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Էրդողանը խոսել է գլոբալ ֆորումում։ «Մենք Ադրբեջանում ենք, որտեղ ժողովուրդները և հին մշակույթները համերաշխության մեջ են ապրում», - ասել է Էրդողանը։ Trend գործակալությունը հայտնում է, որ Բաքվում տեղի է ունեցել Էրդողանի և Ալիևի առանձնազրույցը։ Նախագահները գովեստով են խոսել երկու երկրների կապերի մասին՝ ասելով, որ համագործակցությունը հիմնված է ռազմավարական գործընկերության վրա։ Ալիևը և Էրդողանը թուրք-ադրբեջանական հարաբերությունները որակել են «եղբայրական և բարեկամական»։ Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է հետաքննել Ալիևներին վերաբերող Պանամական փաստաթղթերը Ադրբեջանական ընդդիմությունը դիմել է երկրի դատախազությանը՝ պահանջելով հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին վերաբերող Պանամական փաստաթղթերը։ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ կոչ անելով հետաքննել Պանամական փաստաթղթերում տեղ գտած Ադրբեջանին վերաբերող բոլոր նյութերը։ «Հետաքննել և ընթացքի ու արդյունքների մասին հանրությանը տեղյակ պահել», - ասված է Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիի հայտարարությունում։ Ընդդիմությունը հիշեցնում է, որ ո՛չ Իլհամ Ալիևը և ո՛չ էլ կինը՝ Մեհրիբան Ալիևան, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց հայտարարագրերում չեն նշել օֆշորային ընկերություններից ստացվող եկամուտների և ունեցվածքի մասին։ Վկայակոչելով Ադրբեջանի ընտրական օրենսգիրքը՝ ընդդիմությունն ընդգծում է, որ վերոնշյալը իրավական լուրջ հիմք է՝ չեղյալ հայտարարելու նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հիշեցնենք, որ ապրիլի սկզբներին հեղինակավոր The Gardian-ը հրապարակեց մի հոդված, որում ասվում է, որ Ալիևի գերդաստանը գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով Վիրջինյան կղզում հիմնել է միլիոնավոր ֆունտ ստերլինգ արժեցող անշարժ գույք, մասնավորապես, նշված է, որ ձեռք է բերվել 17 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ հսկա առանձնատուն Լեյլա և Արզու Ալիևաների անունով։ Ապօրինի գործարքներն ու ֆինանսական փոխանցումներն իրականացվել են Ata Holding-ի միջոցով, որը պատկանում է Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովին։ Ըստ հրապարակումների, ադրբեջանցի ազդեցիկ նախարարը Ալիևի ընտանիքին հրավիրել է միանալ իրեն՝ հիմնելով հզոր և շահավետ բիզնես ու քաղաքական գործընկերություն։ Բրիտանական թերթի տվյալներով՝ Մամեդովն, ով իր տրամադրության տակ մինչև 600 միլիոն դոլար ունի, հանդիսանում է Ալիևների գերդաստանի «գրպանը»։ Այս տվյալները հայտնի են դարձել Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնի լրագրողների բացահայտած պանամական իրավաբանական ընկերություն փաստաթղթերից։ Ըստ հետաքննող լրագրողների հրապարակած նյութերի, Ադրբեջանում ոսկի արդյունահանող ընկերությունների եկամուտի ավելի քան 70 տոկոսը ստանում են Իլհամ Ալիևի դուստրերը՝ Լեյլան և Արզուն։ Բացահայտած փաստաթղթերում նշվում է նաև Իլհամ Ալիևի քույրը՝ Սևիլը, ով ներկայացվում է որպես Վիրջինյան կղզիներում գրանցված մեկ այլ ընկերության սեփականատեր։ Լրագրողներին, սակայն, չի հաջողվել պարզել, թե ինչով է զբաղվում Սևիլ Ալիևային պատկանող ընկերությունը։ Միայն նշվում է, որ Ադրբեջանի նախագահի քույրը գրանցված է Լոնդոնի արևմտյան այն հատվածում, որտեղ մեկ տան միջին գինը մոտ 9 միլիոն դոլար է։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am