Ալիևին նյարդայացնելու ու նրա գիծը փլուզելու ճանապարհը

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ և բողոքի նոտա հղել՝ կապված Ռուսաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների ընդունելության հետ: ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 6-ին Բոչարնիկովի հետ հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալիֆ Խալիֆովը:

Ռուսաստանի դեսպանին նոտա են հղել՝ կապված Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի և կրթության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Ռուսաստան իրականացրած այցի հետ: Մայիլյանն ու Հովհաննիսյանը Մոսկվայում էին նոյեմբերի սկզբին: Նոտայում նշվում է, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական միավորման այսպես կոչված «ներկայացուցիչների» այցը Ռուսաստանի Դաշնություն և նրանց հանդիպումները մի շարք ռուս փորձագետների և ակադեմիական կենտրոնների աշխատակիցների հետ ծառայում են մոտ 30 տարի շարունակվող Հայաստանի փորձերին՝ ամրապնդել ստատուս քվոն ադրբեջանական տարածքներում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքների օկուպացիայի շարունակությանը»:

Հիշեցնենք, Արցախից այցելել էին Ռուսաստանի Դաշնություն և նրանց հանդիպումները Ռուսաստանի մի շարք փորձագետների ու գիտական կենտրոնների աշխատակիցների:
Բաքվում հիստերիա է: «Այդ կապակցությամբ արտգործնախարարությունը ռուսական կողմին ներկայացրել է իր դիրքորոշումն առ այն, որ նման այցերը վնաս են հասցնում բանակցային գործընթացին և ստվեր են գցում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող անկեղծության ոգու ու մեծ վստահության վրա, ինչպես նաև չեն համապատասխանում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 1997 թվականի հուլիսի 3-ին ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրին», - նշված է բողոքի նոտայում:

Այս ամենից բացի, պաշտոնական Բաքուն նաև գտնում է, որ Ղարաբաղի ներկայացուցիչների այցելությունները Ռուսաստան և նրանց հանդիպումների հնարավորություն ընձեռելը չեն համապատասխանում Ռուսաստանի միջնորդական պարտականություններին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: «Ադրբեջանական կողմը դեսպան Բոչարնիկովի ուշադրությունն է հրավիրել իր ակնկալիքների վրա, որ ռուսական կողմն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի նման անօրինական այցերը կանխելու համար», - նշված է դեսպանին փոխանցված բողոքի նոտայում:

Բողոքի նոտան Ռուսաստանի դեսպանին է փոխանցել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը: Այդ հանդիպմանը դեսպան Բոչարնիկովն ասել է, որ հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը շատ լավ հայտնի է ու չի փոխվել: Նրա խոսքով՝ չճանաչված սուբյեկտների ներկայացուցիչների ցանկացած այցերը Ռուսաստան չեն արտահայտում երկրի պաշտոնական դիրքորոշումը: Դեսպանը նաև հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությանը կզեկուցի ադրբեջանական կողմի բողոքի մասին:

Նոյեմբերի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ Ռուսաստանում Արցախի Մշտական ներկայացուցչությունում հանդիպեց ռուսաստանյան փորձագիտական և ակադեմիական մի շարք կենտրոնների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն: Այս հանդիպմանը ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը։
Մայիլյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևին և դրա նշանակությանը, ինչպես նաև վերջերս Ստեփանակերտում կայացած Արցախի բարեկամների համաժողովին։

Հայկական կողմը պետք է ապահովի միջազգային ասպարեզում Արցախի ակտիվությունը: Դա ամրացնում է թեկուզ առայժմ չճանաչված Արցախի դիրքերը, ու մոտեցնում է Արցախի ինքնորոշման ճանապարհը:

Թամար Բագրատունի

դիտվել է 833 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am