Ինչպես են հայերը մեկուկես օրում ոչնչացրել 100 հատուկջոկատայինի.ադրբեջանցիները չեն հասկանում
Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի մեկուկես օրվա ընթացքում ոչնչացրել 100 բարձրակարգ և պրոֆեսիոնալ հատուկջոկատայինի: Ադրբեջանական ռադիոյի եթերում նրանք նաև խոստովանում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել,ասել է ադրբեջանցի կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ջավանշիր Գուլիևը:
Դիտարկմանը, թե Ադրբեջանը կորցրել է մոտ 100 զինվոր և 500-ն ստացել է վնասվածքներ, Գուլիևը հարց է տալիս, թե «իսկ ինչո՞ւ սկսեցին ու ինչո՞ւ կանգ առան»:
«Այդ հարցն ամբողջ ժամանակ իմ գլխում է, երկրորդ՝ ռազմական գործողությունների 1,5 օրվա ընթացքում մոտ 100 հատուկ ջոկատայիններ, ընդ որում, նրանք շարքային զինծառայողներ չէին, այլ հատուկ նշանակության զորքերի պատրաստված տղաներ:
Հիմա համացանցում հայտնվում են նրանց լուսանկարները: Նրանք բոլորն էլ ամրակազմ, հասուն տղաներ են: Ու նրանցից 100 մարդ է սպանվել: Այնտեղ ի՞նչ պատերազմ է այդ օրերին տեղի ունեցել, որ մենք կորցրեցին այդ 100 լավ պատրաստված զինվորներին»,- հարց է տալիս Գուլիևը:
