«Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման հյուրը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է:Կոստանյանն անդրադարձել է ՀՀ-ում ընթացող մի շարք իրավական գործընթացներին, մասնավորապես մարտի 1-ի գործին:
Նախկին գլխավոր դատախազի համոզմամբ` Մարտի 1-ի գործի շրջանակում քննվող բոլոր գործերը քննության առարկա են դառնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. «Տեսնելով քննության ընթացքը, ապացույցները, դատավարական կանոնների և սկզբունքների պահպանումը` վստահեցնում եմ, որ եվրոպական դատարանում ունենալու ենք բազմաթիվ խախտման փաստի ճանաչումներ: Եվրոպական դատարանի հետ աշխատած ցանկացած անձ գիտի, որ ՄԻԵԴ-ի վճիռները նախադեպային են: Այսինքն` հիշելով թե ինչ նախադեպեր կան, կարելի է վստահաբար ասել, թե այս կամ այն գործով խախտում ճանաչվելու է, թե չի ճանաչվելու: Ես համոզված եմ, որ Մարտի 1-ի բոլոր գործերով անվերապահորեն ճանաչվելու են խախտումներ: Խախտման փաստի ճանաչումից հետո բյուջեից կտրվեն հատուցումներ, բայց հարցը դրանով չի ավարտվի: Խախտման փաստի արձանագրումը հիմք է հանդիսանում, որպեսզի քրեական գործերը երկրի ներսում վերաբացվեն»,- ասել է նախկին գլխավոր դատախազը:
Այսինքն` այս գործերն անընդհատ լինելու են շրջապտույտի մեջ` չհաշված երկրի հեղինակության կրած վնասը:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը