Սեդրակ Քոչարյանին արգելված է տեսակցել հորը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, չի կարողանում այցելել հորը:
«Սեդրակին արգելված է տեսակցությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանին փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը` նշելով նաև, որ հստակ պատճառաբանություն չկա:վ
Ճշտող հարցին, ի՞նչ հիմքով է տեսակցությունն արգելվել՝ Սահակյանը պատասխանեց.
«Դե հարցրեք իրենց էլի»:
