Դեպուտատների կանայք մեզանից լա՞վն են.Կառավարության դիմաց գետնին են նետել ՀՀԿ անդամատոմսերը
Եկմալյան փողոցի նախկին բնակիչները կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեցին, որ շուրջ 16 ընտանիք այժմ անտուն է մնացել և իրենց չի տրամադրվում վարձավճար, որպեսզի կարողանան տուն վարձակալել: Բողոքողներից Անուշ Խուդավերդյանը նշեց. «Ես իմ տունը բացեցի, մտա՝ պարզվեց, որ այն վաճառված է 7 հոգու, հիմա մեր տներում ապրում են պատգամավորների, օլիգարխների ընտանիքները : Նրանց կանայք մեզնից լա՞վն են» ,-նշեց բողոքողներից Անուշ Խուդավերդյանը և հավելեց, որ իրենց ընտանիքի հինգ անդամները Հանրապետական կուսակցությունից են , բայց իրենց ոչ ոք չի օգնում:Վերջինս գետնին գցեց ՀՀԿ բոլոր անդամատոմսերը: «Այդ գումարներն իրենց մոտ են, թող հիմա հատկացնեն մեզ, ամբողջ կառավարությունն է այնտեղ ապրում, իրենց երեխաները: Ամեն քառակուսուն վճարվել է 500 դոլար ավել, ո՞ւր են այդ 500-ները, կար՞ող եք ասել: Կառավարությունում են, հանձնաժողովն իրենք են: Հիմա պահանջում ենք այդ գումարներից, շենքի ներքևում ամբողջ տարածքները 2 հարկ դատարկ են, թող այդտեղից կտրեն, կամ բավարարեն մեզ: Բնակվարձ չեն տալիս, մենք փողոցներում ենք, հավատացեք, մեր հողերն օգտագործված է: Շենքերը վերցրեցին, Գագիկ Պապոյանը բերդում է: Ո՞ւր էր հարկային, դատախազությունը, երբ թողեցին, որ Գագիկ Պապոյանը քցեր մեզ, ո՞ւր էին այս երկրի տերերը, որտե՞ղ էին հանգստանում: Այսքանն ուտեն և մարսե՞ն: Հիմա թող այդ տներից զիջեն 16 ընտանիքներին, դա է մեր պահանջը».- նշում է Անուշ Խուդավերդյանը:
