Դա կոչվում է քրեական հետապնդում Հրայր Թովմասյանի նկատմամբ

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը թե քրեաիրավական, թե սահմանադրաիրավական տեսանկյունից խնդրահարույց է համարում: Այս մասին նա մանրամասն վերլուծել է Անժելա Թովմասյանի հեղինակային <<Հայելու առաջ>> հաղորդաշարի ընթացքում: Հիշեցնենք, որ Թովմասյանին մեղադարանք է առաջադրվել Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը յուրացնելու կասկածանքով: Ըստ գործի՝ ՀՀԿ-ի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչեւ 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչեւ 65 տարեկանը, ինչը դատական իշխանության յուրացման փորձ է, այն էլ՝ խմբակային, մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ։ <<Հոդվածի մեջ սահմանված է ՍԴ-ի լիազորություններին տիրանալը, իսկ քրեական գործի հարուցման որոշման մեջ տեսնում ենք, որ խոսքը ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ ՍԴ նախագահի լիազորություններին տիրանալու մասին է, իսկ դա ՍԴ լիազորություններին տիրանալ չէ: Այսինքն քրեաիրավական տեսանկյունից անգամ սխալ հոդված է ընտրված>> ասել է Կոստանյանը,շարունակելով սահմանադրաիրավական եւ Եվրոպայի կոնվենցիայի տեսնակյունից քննությունը, փաստել է, որ հարուցված քրեական գործի որոշման մեջ գործողությունների նկարագիրը՝<<մեղադրանք հաղորդող>> եւ անձի նույնականացնելու համար նշված փաստերը մեխանիկերոն նշանակում է քրեական հետապնդում Հրայր Թովմասյանի նկատմամբ, ինչի իրավունքը իրավապահ մարմինները չունեն, քանի դեռ չկա ՍԴ համապատասխան որոշում-համաձայնություն.<<Եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից, եթե անձը նշված է տվյալ քրգործի մեջ,նույնիսկ եթե անունը նշված չէ, բայց նույնականացման համար փաստեր են նկարագրված, դա նշանակում է, որ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում>>:
Կոստանյանը շեշտել է, որ առանց ՍԴ համապատասխան որոշման Թովմասյանին ձերբակալել հնարավոր չէ.<<Որովհետեւ ցանկացած գործ էլ, որ եթե հարուցեն, անգամ վաղ պատանեկան տարիքում կատարած, պետք է լինի ՍԴ համաձայնությունը, ինչու, որովհետեւ Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ անդամ այն Սահմանադրությամբ, որը դատավորներին տալիս էր ամբողջական անձեռնմխելիություն, 2018 թվականի ապրիլից, երբ ուժի մեջ մտավ նոր Սահմանադրությայն համապատասխան դրույթը, այդ պահից մտավ ֆունկցիոնալ անձեռնմխելիության ինստիտուտը>>:
Խոսելով Մարտի 1-ի գործի մասին, նախկին գլխավոր դատախազը եւս մեկ անգամ շեշտել է, որ իր համար այս գործում ամենակարեւորը տասը սպանությունների բացահայտումն է, որը ցայսօր չի արվում: Ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են Մարտի 1-ի տասը զոհերի և հարյուրավոր վիրավորների համար իրական պատասխանատուները.<<Մարտի մեկի գործը մեր հասարակության մոտ ընկալվում է որպես տասը մարդու սպանության գործ: Մարտի մեկի գործի բացահայտում ասելով որպես կանոն նկատի են ունենում արդյոք այդ տաս սպանությունները որեւէ կերպ բացահայտված են>>:Քանզի սահմանադրական կարգի խախտման մասին պատկերացումները Կոստանյանի դիտարկմամբ տարբեր են.<<2008-ին ունեինք մի խումբ, որը սահմանադրական կարգ է խախտել, 2018-ին էլ ունենում ենք մի խումբ, որը կրկին սահմանադրական կարգ է խախտել։Հետեւաբար հանրության կողմից ավելի կարեւոր է տասը մահվան փաստերի քննության հետ կապված բացահայտումները>>: Մարտի 1-ի գործով եւ դրան առնչվող բոլոր հարուցված քրեական գործերը Կոստանյանի գնահատմամբ սպանությունների բացահայտման անկարողության մասին են վկայում,փորձում շեղել բուն գործի արդյունքներից:
Կոստանյանը տարակուսած է՝ ինչու հասարակությունը, ժողովուրդը հետաքրքրված չէ այս հարցով, ինչու չի օժանդակում իրավապահ մարմիններին: Եթե նախկինում իշխանությունների նկատմամբ ասում էին՝ կա անվստահություն եւ իր՝ գլխավոր դատախազի բազմաթիվ կոչերը՝ <<եկեք ու նոր հանգամանքներ, նոր ապացույցներ ներկայացրեք այդ սպանությունների մասին>>, մնացել են անպատասխան , ապա նոր իշխանության ժամանակ վստահության խնդիր չպետք է որ լինի.<<Տարիուկես է պետք է գային եւ նոր հանգամանքներ հայտնեին, բայց մենք տեսնում ենք, որ չկա նման բան>>:
Բացի այդ՝ ինչու քննության առարկա չի դառնում, թե ով սպանեց երկու ոստիկանին, կամ տարբեր աստիճանի մարմնական վնասներ հասցրեց 200-ից ավել ոստիկաններին:
Հատկապես որ կա նոր տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է անհայտ անձը մի քանի անգամ դուրս գալիս մեքենայի հետեւից կրակում ոստիկանների ուղղությամբ ու նորից թաքնվում: Կոստանյանը չի բացառում, որ դա կարող է սադրանք լինել, չի պնդում, որ ցուցարարներից է այդ կրակողը, բայց հորդորում է առնվազն պարտադիր քննության առարկա դարձնել նոր վարկածը:
Նա կասկած չունի, որ այս բոլոր գործերը, որ հիմա քննվում են, քննության առարկա են դառնալու նաեւ ՄԻԵԴ-ում: <<Հետեւելով այս գործերի քննության ընթացքին ես ձեզ վստահեցնում եմ, որ ունենալու ենք խախտման փաստի ճանաչում բազմաթիվ գործերով եւ այստեղ է ծագելու հաջորդ խնդիրը: Շատերը մտածում են՝ ՄԻԵԴ-ը խախտում կճանաչի, բյուջեից փող կվերադարձնենք ու դրանով հարցը կփակվի, ոչ, ամենեւին՝ ոչ: Երբ որ խախտման փաստը ՄԻԵԴ-ում ճանաչվելուց հետո դա մեխանիկորեն հիմք է հանդիսանում, որպեսզի քրեական գործերը երկրրի ներսում վերաբացվեն: Սա նշանակում է, որ առաջիկա տարիներն անընդհատ շրջապտույտի մեջ են լինելու այս գործերով: Քանի որ գործերի վերաբացման վերահսկողությունը լինելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից եւ որեւէ մեկը չի կարող ասել, լավ, վերաբացեցինք, նորից կփակենք կգնա>>: Դիտարկմանը, որ այսինքն պատասխանատվությունը կրելու են գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը եւ այլոք, որոնք  քաղաքական հրահանգ են կատարում, Կոստանյանն ասել է, որ ցանկություն չունի արձագանքելու:
Փոխարենը պատասխանելով հարցին, փաստել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սույն գործով կալանավորման փաստը չի իրականացվել Եվրոպական կոնվենցիայի նորմերին համապատասխան եւ, միանշանակ, հետագայում կալանքի փաստն անվերապահորեն հանգեցնելու է խախտման փաստի ճանաչման:

Նա խոսել է նաեւ ներկայիս իրավապահների ձեռագրի մասին: Ասել, որ այսօր առավել քան երբեւէ քրեական արդարադատությունն իրականացվում է թափանցիկ, ընդհուպ այն աստիճան թափանցիկ, որ լրատվամիջոցներում հրապարակվում են նախաքննության փուլում գտնվող գործի ցուցմունքներ, իրավական կառույցները տարածում են այնպիսի հաղորդագրություններ, որոնցում մանրամասն նկարագրում են գործի հանգամանքները եւ այլն, այս ամենից ըստ Կոստանյանի՝ հասկանալի է դառնում, որ քրեական պատասխանատվության են ենթարկում մեկ կամ երկու ցուցմունքի հիման վրա.<<Ցուցմունքը դա մեկ անձի սուբյեկտիվ ընկալումն է տվյալ իրավիճակի հետ կապված, հետեւաբար տվյալ անձը, երբ ցուցմունքը փոխեց, կամ այլ բան հիշեց, գործն ամբողջությամբ քանդվում է: Ընդհանրապես չի կարելի քրական արդարադատությունը կառուցել ցուցմունքի վրա, բա որ սուտ ցուցմունք է տվե՞լ>>: Կոստանյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ երբեւէ սուտ ցուցմունքի համար մեզ մոտ պատասխանատվության չեն ենթարկվել.<Օրենսդրությունն այնպիսին է, որ ենթադրենք անձը կարող է ձեզ վրա ցուցմունք տալ, գործ հարուցվի, մեղադարանք առաջադրվի, այդ գործը գնա դատարան, քննվի, առաջին անտյան, Վերաքննիչ: Ու մինչ այն պահը, երբ Վճռաբեկը մտնում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար, անձը կարող է հրաժարվել, եթե մինչ այդ պահը հրաժարվեց, քրեական պատասխանատվության ենթակա չէ սուտ ցուցմունք տալու համար: Արդյունքում կարող է պայմանական եմ ասում՝ ձեր վերաբերյալ դատավարությունը հինգ տարի տեւել: Հենց այս պատճառով է, որ չի կարելի ցուցմունքի վրա գործ կառուցել>>:

Անի Սահակյան

դիտվել է 1401 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am