Նոր հաշվարկ.Սերժ Սարգսյանը կրկին խաղի մեջ է մտնում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ իր նախաձեռնությամբ հանդիպել է նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար ՍերԺ Սարգսյանին: Հանդիպումը մեծ աժիոտաժ է առաջացրել քաղաքական եւ հատկապես իշխանական շրջանակներում: 2018 -ի հեղափոխությունից հետո սա դեսպանի առաջին հանդիպումն է Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպման մանրամասների մասին տեղեկություն է տարածել Հանրապետականի գրասենյակը՝ փոխանցելով Լին Թրեյսիի խոսքերը. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ», - ասել է Լին Թրեյսին:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է Հանրապետական կուսակցության առաջիկա ծրագրերով և հավաստիացրել, որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն: Դեսպան Թրեյսիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ Հանրապետականի դիրքորոշումները, անդրադարձել տնտեսության և անվտանգության խնդիրներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարին: Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանում իրական ժողովարդավարության հաստատաման անհրաժեշտության մասին. «Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Փաստացի հանդիպումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ճանաչում է Սերժ Սարգսյանին որպես ներքաղաքական գործոն և շատ հետաքրքիր էր պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ գտած այն հատվածը, որ դեսպանը հավաստիացրել էր, թե այսպիսի նախաձեռնությունը պարբերական կլինի, սա կարելի է ընդունել , որ
ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանն սկսում են ԱՄՆ-ի հետ ինչ-որ գործընթաց,որը շարունակական բնույթ է կրելու:

Հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտում վերաձամիավորման նոր փուլ է մեկնարկել, չի բացառվում, որ դեսպանը հանդիպումներ կունենա նաեւ այլ ուժերի հետ՝ հասկանալու, թե ում վրա է կատարելու իր խաղադրույքը: ՀՀԿ-ի հետ հանդիպման փաստն ինքնին նշանակում է, որ արտախորհրդարանական հատվածում կենսունակ ուժերից մեկը ԱՄՆ դիտանկյունից հենց նախկին իշխանականներն են: ԱՄՆ-ի ցուցաբերած նախաձեռնողականությունը՝ ընդդիմադիր սեգմենտների հետ հանդիպման առումով եւս հետաքրքրական է: Հեղափոխությունից հետո տեւական ժամանակ ԱՄՆ-ն, ի դեմս հայաստանյան ներկայացուցչության, մեծ հաշվով աչք էր փակում իշխանությունների ապօրինությունների վրա՝ դատարանների շրջափակում, ՍԴ-ի դեմ գրոհ, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու եւ նման այլ հայտարարությունների ու գործողությունների վրա: Նրանք մեծ խաղադրույք են արել գործող իշխանությունների վրա եւ հույս ունեին, որ կարդարանան իրենց սպասումները: Սակայն մեկուկես տարին ցույց տվեց, որ նոր իշխանությունները որեւէ կերպ չեն բավարարում արեւմտյան սեկտորի պահանջներին, ավելին չեն բավարարում նաեւ ռուսական կողմին եւ անկանխատեսելի գործելաոճով ու հստակ ուղենիշ չունենալու արդյունքում երկու կողմի համար էլ փաստացի դարձել են անվստահելի գործընկեր:

Ուստի ժամանակն այլ ուժերի միջոցով իրացնել իրենց հետաքրքրությունները:

Անի Սահակյան

դիտվել է 3583 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am