ԱՄՆ վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում: Ըստ վարչակազմի՝ երկու նախաձեռնություններն էլ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի՝ առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա լարվածությանը. ըստ Yerkir.am-ի՝ գրում է Bloomberg-ը՝ պետքարտուղարության ավագ պաշտոնյաներից մեկին հղումով:

«Վարչակազմը անհանգստացած է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմարշավի պատճառով Ներկայացուցիչների պալատում անցյալ շաբաթ ձայների՝ 403:16 հարաբերակցությամբ ընդունված պատժամիջոցները կկապեն ԱՄՆ-ի ձեռքերը և կսահմանափակեն Թուրքիայի գործողությունների վերաբերյալ ԱՄՆ մտահոգությունները լուծելու հնարավորությունները»,- նշել է պաշտոնյան, որը նախընտրել է անանուն մնալ: Նա նաև հրաժարվել է տեղեկացնել՝ արդյո՞ք նախագահ Թրամփը մտադիր է վետո սահմանել օրինագծի նկատմամբ, թե՞ ոչ:

H.R. 4695 բանաձևով պատժամիջոցներ են սահմանվում թուրք ավագ պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ արգելվում է նրանց մուտքն ԱՄՆ: Բանաձևով արգելվում է նաև ԱՄՆ պաշտպանական տեխնիկայի մատակարարում Թուրքիա՝ Սիրիայում չկիրառելու նպատակով, ինչպես նաև Պենտագոնից և պետդեպարտամենտից պահանջվում է տվյալների փոխանցում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետագա վերածնունդը կանխելու համար:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, Նյու Յորք քաղաքը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը քննարկման ընթացքում պարզաբանել էր, որ «Թրամփն Էրդողանի համար կանաչ լույս է վառել Սիրիայի հյուսիսում զինված ներխուժում իրականացնելու համար, ինչը հանգեցրել է սիրիացի քրդերի կոտորածին, որոնք ԱՄՆ-ի հետ պայքարում են ԻՊ-ի դեմ»: Վարչակազմը հերքել է այն միտքը, որ ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու՝ Թրամփի որոշումն առաջ գնալու ազդանշան է եղել Անկարայի համար:

Նույն օրն ընդունվել է նաև Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որով ճանաչվեց անցյալ դարասկզբին 1.5 միլիոն հայերի կոտորածը՝ իրագործված Օսմանյան կայսրության կողմից, որի իրավահաջորդը Թուրքիայի Հանրապետությունն է: Փաստին դեմ արտահայտնվելով՝ Էրդողանի կառավարությունը ԱԳՆ էր կանչել ԱՄՆ դեսպանին:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ժամանակին չի եղել:

Թրամփի վարչակազմը զերծ է մնացել նման նախաձեռնության մասին հայտարարություններ անելուց, թեև նախորդ վարչակազմերը ևս զգուշություն են դրսևորել Ցեղասպանության մասին բանաձևերի հարցում՝ նշելով, որ դա միայն կխանգարի հաշտեցմանը: Թուրքիան տարիներ շարունակ զգուշացրել է, որ նման բանաձևերը կարող են հանգեցնել հարաբերությունների խաթարման:

Պաշտոնյան մանրամասնել է՝ ԱՄՆ-ն իր դիրքորոշումը չի փոխել, և երկիրը սգում է 1.5 մլն հայերի մահը, որոնք արտաքսվել և սպանվել են Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: «ԱՄՆ-ը ոգեկոչում է Մեծ եղեռնը՝ այն անվանելով 20-րդ դարի վատագույն զանգվածային վայրագություններից մեկը և ողջունում Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը՝ առերեսվելու իրենց պատմությանը»,- ասել է նա:

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am