Ասում է՝ հները գրագետ կոռուպցիոներներ էին,մենք անգրագետ ենք,բայց կոռուպցիոներ չենք.Անդրանիկ Թևանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի մասին վերջին հայտարարություններն ավելի շատ ուղղված էին արտաքին լսարանի համար եւ դրանք արվեցին ի պատասխան բանակցությունները տապալելու մեղադրանքների մասին բազում հայտարարությունների: Այս մասին Անժելա Թովմասյանի <<Հայելու առաջ>> հեղինակային հաղորդման ժամանակ կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։Հիշեցնենք, որ երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ կարգավորման հարցում դավադրությունները բացառվում են: «Հիմա էլ թեզ են դնում շրջանառության մեջ, որ, այ, քանի որ կառավարությունը կամ վարչապետը, ես անձամբ, չեն համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, կամ, կներեք, եթե ես շատ կոպիտ ասեմ, չեն համաձայնվում հողերը հանձնել, նշանակում է՝ բանակցությունները մտել են փակուղի, և, ահա, սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով, և կոնկրետ այդ թեմայով կոնկրետ բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում, և այլն, և այսպես շարունակ», - ասաց վարչապետը: Քաղաքագետի գնահատմամբ կան բոլոր հիմքերը մեղադրելու, որ Փաշինյանը բանակցությունները մտցրել է փակուղի.<< Փաշինյանը կամ ինչպես ես եմ կոչում՝ պաշտպանյալս, ամեն ինչ խճճել է եւ հակսական հայտարարություններ է անում: Սկզբում հայտարարել էր, թե այդ հարցով բանակցություն չի վարվելու, քանզի ինքը չի ներկայացնում արցախահայությանը, ուստի Արցախն էլ պետք է մասնակցի բանակցություններին եւ նստի սեղանի շուրջ: Հաջորդ հայտարարությամբ ասաց, որ տեղյակ չէ բանակցային պատմությունից, նոր մարդ է, իրեն ժամանակ է պետք, բայց պարզվեց, որ այդ ժամանակում, երբ ինքը սովորում էր ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում, իր ուսուցիչներից մեկն Ալիեւն էր, քանի որ ասում էր որ Դավոսում Ալիեւի հետ բանակցային պատմությունից էինք խոսում: Այսինքն Ալիեւն է եղել իր ուսոցի ու լիկբեզ անողի կարգավիճակում: Հաջորդ հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ապա նաեւ՝ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդներին: Երբ իմի ենք բերում այս բոլոր հայտարարություններն, առաջանում է փակուղի>>,- ասում է Անդրանիկ Թեւանյանն ու բացատրում, երբ հայտարարում ենք, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, ուրեմն ինքը չի կարող լինել Հայաստանի մարզ, ինչի մասին հայտարարվում է: Մյուս կողմից՝ եթե պետք է Ադրբեջանի պահանջներն էլ բավարարվեն որպես կողմ եւ լուծումն այդպես պետք է լինի, ապա դա նշանակում է, որ պետք է օրակարգ բերենք նաեւ Սյունիքի մարզը.<<Գաղտնիք չէ, որ Ալիեւը նման հավակնություններ ունի, ավելին՝ Երեւանն էլ համարում է Ադրբեջանի խանություն՝ Էրվան, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին>>, հետեւաբար քաղաքագետի մոտ հարց է առաջանում՝ այդ ինչպես պետք է բավարարել հայ ժողովրդի, ադրբեջանցիների, եւ մանավանդ արցախցիների պահանջները.<<Եթե հասարակության մեջ որեւէ հարցի շուրջ կա տարբեր կարծիքներ, դա կոչվում է բազմակարծություն, բայց եթե նույն հարցի շուրջ մեկ գլխում կան տարբեր կարծիքներ, դա կոչվում է շիզոֆրենիա: Հիմա այս հակասական հայտարարությունները քաղաքական շիզոֆրենիայի դրսեւորում են, սա միաժամանակ կոչվում է պոպուլիզմ, ստախոսություն>>: Անդրանիկ Թեւանյանի կարծիքով բանակցային գործընթացի փակուղի մտնելու փաստը մեծացնում է պատերազմի հավանականությունը: Ըստ նրա՝ սրանով է թերեւս պայմանավորված, որ Փաշինյան պատերազմի հնարավորության դեպքում մեղադրում է Ռուսաստանին.<<Ասում է, որ եթե պատերազմ եղավ, ուրեմն Ռուսաստանն է մեղավոր, քանզի չի ներդրել բոլոր ջանքերը, որպեսզի կանխի, եւ երկրորդ՝ եթե մենք տարածքներ կորցնենք, մեղավորը Ղարաբաղի դավադիրներն են, որոնք ուզում են վնասել Հայաստանի կառավարությանը>>: Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի ու Արցախի իշխանությունների պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ նույնական են, քաղաքագետն ասում է, որ Փաշինյանը նախապես Արցախի իշխանություններին իր ձախողումների սեփականատերն է դարձնում, ասելով, թե իրենք տեղյակ են այս ամենին: Անդրանիկ Թեւանյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի <<անպատասխանատու>> գործելոճը տեսանելի է բոլոր ոլորտում, եւ որ իշխանությունները միայն տեր են իրենց վայելքներին, իսկ մնացած հարցերում միշտ դավադիրներ են գտնում: Իշխանությունները Թեւանյանի դիտարկմամբ հետաքրքիր բանաձեւ են առաջարկում.<<Ասում են՝ հները գրագետ կոռուպցիոներներ էին, իսկ մենք այդ գրագիտությունը չունենք, բայց կոռուպցիոներներ չենք, կամ ավելի պարզ ասած՝ նախկին գրագետ կոռուպցիոներներին փոխարինելու են եկել չկոռումպացված դեբիլները, ասում են ՝ դիմացեք մեզ>>: Նախկին մերժված համակարգը չփոխարինվեց նորի չնայած այն բանի, որ հեղափոխության <<փայատեր>> հասարակության մոտ կար նման առողջ ցանկություն.<<Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը իրեն հետո զրկեց այդ փայից, իր իրավունքները վերապահելով մեկ մարդու, իսկ երբ մեկ մարդու տալիս ես նման լիազորություններ, երբ նա չունի համապատասխան որակներ, տեղի է ունենում իշխանության բացարձակ այլասերում: Հայ ժողովուրդը չի կարող իր պատմությունը հանձնել փողոցային դիլետանտների>>: Քաղաքագետը պատմական ակնարկով հիշեցնում է, որ հեղափոխությունների առաջին ալիքով իշխանության եկածները միշտ էլ ամենաանհաջող զանգվածներն են եւ նրանք ունակ չեն պետություն կառավարել:

դիտվել է 584 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Զատուլինը տվեց Նիկոլի ճիշտ գնահատականը․ սպասեք զարգացումների․ Հայկ Այվազյան (video) Կոռեկտ պահեք ձեզ․Չասեմ՝ ձեզանից քանիսը հերթ էին կանգնում խմբագրությունների առաջ, որ հարցազրույց տային (video) Թեժ բանավեճ Գեղամ Մանուկյանի և Արփինե Սարգսյանի միջև (video) Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Կռիվ ԱԺ-ում․․․ «Գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը» (video) Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք, ո՞վ եք դուք» (video) Փաշինյանը պատերազմի սպառնալիքը դարձրել է կոպիտ քաղաքական գործիք. Օսկանյան «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Արմեն Աշոտյան (video) Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից «Սևացած հոգով դիվահա՛ր․․․ քո ներսից են քեզ կրծելու»․ Արշակ Զաքարյան (video) Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am