Արցախի խնդրի կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում. Ադրբեջանի ԱԳՆ
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը Պեկինում մասնակցել է Ասիայում Վստահության միջոցների ու փոխգործակցության խորհրդաժողովի (The Conference on Interaction and Confidence-Building Measures in Asia, CICA) անդամ երկրների հանդիպմանը: Իր ելույթում Խալաֆովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ համատեքստում Ադրբեջանը հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունը խստորեն պահանջի միջազգային իրավունքի պահպանում: Ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Ադրբեջանը հուսով է, որ CICA-ն կաջակցի հակամարտության կարգավորմանը»:
