Իշխանությունները հետևողականորեն գնում են արժեհամակարգերի հիմնավոր փլուզման

Փաստը գրում է.«Երբ մեկուկես տարի առաջ տեղի ունեցավ իշխանափոխություն, մարդիկ հույս ունեին, թե նոր իշխանությունները հասարակությանը համախմբելու միջոցով ճանապարհ կբացեն երկրի զարգացման համար, սակայն Փաշինյանը և իր կողմնակիցները չարդարացրին այդ հույսերը:


Նրանք ոչ միայն հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, այլև այնպիսի քաղաքականություն են վարում, որով փաստացի դեմ են գնում հասարակության ներսում առկա տրամադրություններին: Այստեղ խոսքը վերաբերում է հայ հանրության մեջ դարերով արմատավորված ազգային արժեհամակարգը փոխելուն միտված քայլերին:

Կառավարության աջակցության ներքո փորձ է կատարվում հասարակությանը կտրել իր ազգային, պատմական արմատներից:

Թերևս սրանով են պայմանավորված, որ իշխանություններն այնպիսի նախաձեռնություններով են հանդես գալիս, ինչպես Արցախյան պատերազմի հերոսների անցած ուղու արժեզրկումը և պիտակավորումը, կրթական ծրագրերում հայագիտական առարկաների դերի նվազեցումը, հասարակության համար անընդունելի և անբարոյական երևույթների խրախուսումը և այլն:

Եվ այս համատեքստում պատահական չի կարող լինել, որ իշխանությունն անթաքույց մտադրություն ունի Ստամբուլյան կոնվենցիան շատ արագ վավերացնել խորհրդարանում, որի ընդգրկումը ԱԺ օրակարգում կարող է լուրջ հանրային հուզումների տեղիք տալ:

Իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ավելի հեռուն է գնում՝ փաստացի հայտարարելով, որ հասարակությունն իր ընտրած իշխանության միջոցով չի կարող իր համար անընդունելի երևույթներն արգելել նույնիսկ այն դեպքում, երբ դրանցից եկող բազմաթիվ վտանգներ է տեսնում:

Եվ այս համատեքստում պետք է դիտարկել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի է ունենում «ՀուԶանք ուԶանգ» «ներկայացումը», որն իրենից որևէ արժեք չէր ներկայացնում և ըստ էության հարցականի տակ էր դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը:

Այսպիսի միջոցառումների իրականացումը խրախուսելով՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք առաջադիմական են և կարող են գումարներ տրամադրել նման միջոցառումների կազմակերպման համար, սակայն երբ հարցը վերաբերում է հանրությանը հուզող խնդիրներին, ապա դրանց համար գումարներ չկան:

Մի հարցում երկար անունով նախարարության ղեկավարի հետ համաձայն ենք՝ գրաքննությունը լավ բան չէ: Միայն թե անհասկանալի է, թե մշակույթի ոլորտում ո՞րն է իրավասու կառույցի դերն ու նշանակությունը:

Եթե խոսում ենք արվեստի, ստեղծագործելու ազատության և իրավունքի մասին, ապա խոսք կարող է լինել բացառապես կամերային միջոցառումների մասին. տոմս վաճառեք, ով կգա, կգա... Այն էլ, իհարկե ոչ պետբյուջեի հաշվին:

Բայց կազմակերպել բացօթյա անճաշակություն, որն իր մեջ կասկածելի բովանդակություն է պարունակում (ներողություն այս դեպքում բովանդակություն բառն օգտագործելու համար), այսինքն՝ հասարակությանը պարտադրել որոշակի «ճաշակ», մեղմ ասած, անընդունելի է:

Հանուն արդարության, սակայն, պետք է նշել, որ պակաս անընդունելի չէ նաև «զելյոնկայի» ճանապարհով հարց լուծելը:

Բռնությունը պետք է իսպառ բացառվի: Տարօրինակ էր նաև մետրոյի կայարանի այդ հատվածը խնկարկողների պահվածքը:

Այսինքն, գործ ունենք տարաբևեռ ծայրահեղությունների հետ:

Սակայն փաստը մնում է փաստ, որ իշխանությունները հետևողականորեն գնում են արժեհամակարգերի հիմնավոր փլուզման:

Իրենց այս քաղաքականությունն արդարացնելու համար ներկայիս իշխանությունները արհեստական հարց են բարձրացնում, թե արդյոք Ստամբուլյան կոնվենցիա՞ն կամ արվեստի միջոցառո՞ւմն է, որ խանգարում է երկրի զարգացմանը, հավելելով, թե դա ցանկանում են շահարկել «դավադիրները»:

Սակայն ինչքան էլ իշխանությունը փորձի հանրային դժգոհությունների ի հայտ գալը սրբագրել նախկինների կամ դավադիրների միջոցով, միևնույն է՝ հասարակության գերակշռող մեծամասնությունը դեմ է ազգային արժեհամակարգի դեմ ուղղված քաղաքականությանը: Եվ բոլորի համար պարզ է, որ եթե կառավարությունը հաջողացրեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կամ մարդկանց համար անընդունելի մյուս ծրագրերը իրականություն դարձնել, ապա դրանով ամեն ինչ չի սահմանափակվելու, արդեն հրապարակ են բերվելու նմանատիպ այլ նախաձեռնություններ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 434 անգամ
Լրահոս
Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am