Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է այդ երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի մասին, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը։ Քալընի խոսքերով՝ կան որոշ ուժեր, որոնք ցանկանում ենք միմյանց դեմ լարել հայերին և թուրքերին. «Սակայն մենք, ընդհանուր ցավի սկզբունքով, կշարունակենք կիսել մեր բոլորիս ցավը»։ Քալընը անդրադարձել է նաև ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին. «Չնայած թուրքական դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքին, մենք, առանց վարկաբեկելու մեր արժանապատվությունն ու լրջությունը, արժանավայել կերպով հիշատակեցինք և կշարունակենք հիշատակել այդ ժամանակաշրջանում տեղի ունեցածը»։
Անկարան, ուզում է ակնարկել, թե շեշտը դնելու են` «նույն ցավը կիսելու», «ընդհանուր եղբայրության վրա: Բայց հետաքրքրական է, թե ինչ նկատի ունի պաշտոնական Անկարան, երբ հայտարարում են, թե ապագային` «պետք է նայել բարեկամության ու համատեղ հեռանկարների դիրքերից»:
Հայաստան-Թուրքիա հնարավոր բոլոր շփումները` հասարակական մակարդակով անգամ, սառեցված են: Եթե Ադրբեջանի դեպքում դա պետական քաղաքականություն էր, Ալիևը պաշտոնապես էր արգելում միջազգային կառույցների աջակցությամբ հայ և ադրբեջանցի փորձագետների շփումներն անգամ, ի տարբերություն իր հոր, ապա պաշտոնական Անկարան թեև դա չի արգելում, սակայն Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը գործնականում արգելափակում է նման հնարավորությունը:
Խնդիրը միայն երկու պետությունների միջև` իշխանական մակարադակով շփումները չեն, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը չէ, որը Հայաստան-Թուրքիա արձանագրությունների տապալմամբ փաստորեն առհասարակ առկախվել է, այլ այն, որ նույնիսկ հասարակական սեկտորում նման համագործակցությունը, խողովակները, շփումներն են դադարեցված:
Այս իրավիճակում ինչ «բարեկամության ու համատեղ հեռանկարների» մասին է խոսում պաշտոնական Անկարան, երբ իրենց էլ է պարզ, որ Ղարաբաղյան խնդրի պատճառով հենց Թուրքիան է արգելափակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Իսկ մնացյալը զուտ խոսքեր են...
Էրդողանն ու Դավութօղլուն վաղուց են ապացուցել, որ իրենց համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարց գոյություն չունի, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի խնդիրը:
Այլ բան էր Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը, որի հետ, թերևս, կարելի էր հույսեր կապել:
Թուրքական Aktif Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ (2007-2014 թվականներ) նախագահ Աբդուլլահ Գյուլը Al Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին. «Ես Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն եմ: Ես Հայաստանի նախագահ Սարգսյանին հրավիրեցի Թուրքիա: Ես կարծում էի, որ այն ժամանակ մարզական գործոնի ակտիվացումը կարող է օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական լուծում գտնելու համար: Ժնևում արձանագրությունների ստորագրումից հետո նոր փուլ թևակոխեցինք, սակայն դժբախտաբար արձանագրությունների պահանջներն այդպես էլ կյանքի չկոչվեցին»:
Մետաքսյա Շալունց
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը