Ամեն անկյունում խոսվում է, թե ինչ ճոխությունների մեջ է ապրում հեղափոխական նախկին ազնիվ, անկաշառ էլիտան. բարքերի փոփոխություն չեղավ. Մարինե Սուքիասյան

Իշխանական նեղ խմբի՝ օր օրի էլիտարացող կյանքը սահուն դառնում է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Իշխանությունը չի պատկերացնում դրա տարածվածության չափը, մասշտաբները։ Ժանրի կանոնների համաձայն՝ օբյեկտիվ փաստերին, օբյեկտիվ իրականությանը գումարվում են լեգենդները՝ կիսաիրական և ուռճացված կամ լրիվ հորինված։ Բայց դա արդեն կարևոր չէ։ Մեխանիզմը միացված է, ու ամեն անկյունում՝ Հյուսիսային պողոտայից մինչև Մեղրի այսօր խոսվում է, թե ինչ ճոխությունների մեջ է ապրում հեղափոխական նախկին ազնիվ, անկաշառ էլիտան։

Փաշինյանի շաբաթօրյա երկարաշունչ լայվը իրականությունից կտրվելու սարսափելի ապացույցն էր։ Միայն իրականությունից կտրված լինելով կարելի էր բացատրել նրա «Նոր տուն» սերիալը. «ընդամենը 200 հազար դոլարի» վերանորոգում, «հո իմը չի՝ պետությանն է», մի համեստ ու զուսպ կյանք, ամենուր սեփական նկարներով պիտույքներ։

Աղքատության մեջ խեղդվող երկրում Մարիա Անտուանետայի հացի խնդրի մասին դասական դարձած պատկերացումները վերակենդանանում են։ Ո՞վ ստիպեց, ո՞վ հուշեց, ինչո՞ւ արվեց, դժվար է հասկանալ։

Աշխատավարձի բարձրացման գաղտնի որոշումներ, ուղղաթիռային չդադարող վոյաժներ, արտասահմանյան անդադար ուղևորություններ, նոր դղյակ, նոր մեքենաներ, գերթանկ չարտերներ, նոր ինքնաթիռ։ Սրան գումարվում են օլիգարխներից ու նախկին պաշտոնյաներից վերցրած և բյուջե մուտք չարված գումարների մասին լեգենդները։ Ի դեպ՝ լեգենդները շատ ավելի վտանգավոր են, քան իրական, նույնիսկ ամենադառը փաստերը։

Հեղափոխական իշխանությունն ինքը սկսում է հայտնվել հայկական լեգենդի ծուղակում։ Մի օր դա պիտի լիներ։ Դա հենց այն ծուղակն է, որը ձևավորվել էր տարիներ առաջ՝ ընդդիմության և ընդդիմադիր մամուլի ձեռքերով՝ այն մարդկանց, որոնք այսօր իշխանություն են։ Քոչարյանական «չորս միլիարդի», «Մեղրիի հանձնման», 50/50-ի, բոլոր հանքերը 1-2 հոգու պատկանելու և մնացած լեգենդները, որոնք ժամանակին հյուսվել և տարածվել են այն մարդկանց կողմից, որոնք այսօր իշխանության են, նույն մեխանիզմով իրենց տեղը զիջում են նոր Հայաստանի լեգենդներին։

Իրական հիմքը կա, մեխանիզմը նույնպես կա, ուրեմն՝ ոչինչ չի խանգարելու նորերից էլ հրեշներ կերտելուն։ Ցավոք։

Դա նշանակում է՝ երկիրը նոր գաղջի մեջ ներքաշել, դա նշանակում է՝ դարձյալ երկրորդ պլան մղել կարևոր թեմաները, երկրի խնդիրները ու բոլորով միասին ընկղմվել ու խեղդվել բամբասանքի ու ատելության մեջ։

Կա՞ արդյոք հնարավորություն դրանից խուսափելու համար. օր օրի՝ ավելի քիչ։ Օր օրի դժվար է թվում երկրի առողջացման խնդիրը։

Երբ 1.5 տարի շարունակ իշխանությունը ներքին թշնամանք ու պառակտում է սերմանում Հայաստանում և Արցախում, ակնկալել զարգացման մթնոլորտ ուղղակի հնարավոր չէր։ Պետք է լիներ հենց այսպես։

Շատ արագ ձևավորվելու են նոր լեգենդներ, որոնց դերակատարները լինելու են նորերը։ Ամեն նոր լեգենդ լինելու է ավելի վատը՝ ավելի հավաստի ու ավելի հրեշավոր։ Եվ իշխանությունը ստանալու է շատ վտանգավոր ընդդիմություն, բայց ոչ թե գրագետ ու զուսպ մարդկանցից, այլ՝ ատելությամբ լցված զանգվածներից, որոնց ուժեղացնելու են լեգենդներին հավատացող ու իրենց խաբված զգացող նախկին հեղափոխական շերտերը։

Ու սա նույնպես՝ ցավոք։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 971 անգամ
Լրահոս
Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am