Մարդասպանության ու արտաքսման նենգ ծրագրեր. օտարերկրյա զորքեր են պահանջում տեղակայել՝ թուրք-սիրիական սահմանին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հույս է հայտնել, որ Սիրիայի հակամարտության միջնորդները կկարողանան հիմքեր ստեղծել հակամարտության քաղաքական կարգավորման համար: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Թուրքիայի վերջին ներխուժման արդյունքում տեղահանվածների թիվը հասել է 180 հազարի
Սիրիայի քրդերը պնդում են, որ թուրքական զորքի վերջին ներխուժումը հյուսիսային Սիրիա նպատակ էր հետապնդում ցեղասպանություն իրականացնել Սիրիայի քրդերի դեմ: Սիրիայի դեմոկրատական խորհրդի ղեկավար Իլհամ Ահմեդը կոչ է արել որքան հնարավոր է շուտ թուրք-սիրիական սահմանին տեղակայել միջազգային զորքեր՝ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար:

Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում Սիրիայում քրդերի առաջնորդը նշել է, որ թուրքական բանակն ու վերջինիս կողմից հովանավորվող զորամիավորումները սպանել են Սիրիայի դեմոկրատական ուժերի շուրջ 400 քուրդ զինյալների՝ դրանով փաստորեն թուլացնելով վերջիններիս կարողությունը դիմադրելու Դաեշ-ին: Ըստ նրա ՝ հարձակման արդյունքում սպանվել են նաև 500 քաղաքացիական անձինք, իսկ հազարավոր մարդիկ՝ վիրավորվել: Նա կոչ է անում Պենտագոնին միջոցներ ձեռնարկել հետագա արյունահեղությունը դադարեցնելու համար: Հարձակման հետևանքով շուրջ 180 հազար մարդ տեղահանվել են իրենց տներից՝ ապաստանելով իրենց հարազատների մոտ կամ ժամանակավոր կացարաններում:

Միևնույն ժամանակ Ժնևում կայացավ Սիրիայի սահմանադրական խորհրդի նիստը՝ միջնորդների, Սիրիայի հակամարտության կողմերի ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիոս Գուտերեսը հակամարտող կողմերի հանդիպումը որակել է լավ հիմք առաջընթացի համար: Նա հույս է հատնել, որ դա կհանդիսանա առաջին քայլը դեպի քաղաքական կարգավորում, որը կփակի Սիրիայի ժողովրդի ողբերգական այս էջը և հնարավորություն կստեղծի բոլոր սիրիացիներին անվտանգ վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը:
Սակայն քրդերը, որոնք կարևոր դեր են խաղացել Դաեշ-ի դեմ պայքարում, նշում են, որ ընդգրկված չեն

Սիրիայի սահմանադրության մշակման հարցում Թուրքիայի վետոյի պատճառով: Թուրքիան դիտարկում է քուրդ զինյալներին որպես ահաբեկիչեր և ջանքեր գործադրում վերջիններիս Սիրիայի բանակցային գործընթացից հեռացնելու համար:
Իր հերթին, Թուրքիան կազմում է սիրիացի փախստականներին հեռացնելու ծրագրեր; Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է, որ Թուրքիայում սիրիացի երկու միլիոն փախստականները հեռանան իր երկրից: Ինչպես հաղորդել է «Ամերիկայի ձայնը»՝ ըստ Թուրքիայի նախագահի՝ այս փախստականները պետք է վերաբնակեցվեն Սիրիայի այն հատվածներում, որտեղ թուրքական բանակի կողմից հոկտեմբերի սկզբին իրականացվեցին ռազմական գործողություններ ընդդեմ քրդերի: Այսինքն, այստեղից քրդերին հետ մղելուց հետո, նա փորձում է բնակավայրերը հանձնել հիմնականում արաբ փախստականներին:

«Amnesty International» մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունն արդեն դատապարտել է փախստականներին դեպի Սիրիա բռնի կերպով արտաքսելու Թուրքիայի ծրագիրը, երբ Ստամբուլում ոստիկանությունն արդեն իսկ սկսել է շուրջկալներ` սիրիացի անփաստաթուղթ փախստականներին որսալու համար:

Ինչպես փախստականներից Ամջադն է ասել, երբ իրեն բռնել են, ինքն ասել է, որ ունի փաստաթուղթ ու եթե սպասեն հինգ րոպե, իր ընտանիքի անդամները կբերեն փաստաթուղթը: «Սակայն միայն երկու րոպե սպասելուց հետո նրանք ինձ ուղարկեցին Թուզլայի ոստիկանական բաժանմունք, ապա արտաքսեցին Սիրիա, Իդլիբ, որտեղ ես ոչ մի բարեկամ ու ազգական չունեմ», ասում է նա:

Ամջադին հաջողվել է իր փաստաթղթերով հետ վերադառնալ, սակայն Թուրքիայի տնտեսության անկման և փախստականների նկատմամբ թուրքերի մոտ տարածվող դժգոհությունների շուրջ արդարացումներ փնտրելով, Էրդողանը շարունակում է սիրիացիներից ազատվելու իր քաղաքականությունը:

Ինչպես նկատում է ռադիոկայանը՝ Թուրքիայի իշխանությունների համար հոգ չէ, որ այս մարդիկ այստեղ են բնակվել արդեն վեց տարի, որ շատերի երեխաներն իրենց կրթությունը ստացել են կամ շարունակել այստեղ, որ իրենք այստեղ հիմնել են բիզնեսներ, կառուցել ու գնել տներ: Թուրքիայի իշխանությունները մտածում են մարդկանց այստեղից պարտադրաբար արտաքսելու մասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1634 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am